Չինարենը ՀՀ-ում ոչ միայն քաղաքակրթական, այլեւ տնտեսական անհրաժեշտություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել եւս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության եւ քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի եւ ահռելի տեղեկատվության: Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը եւ չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, եւ իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի եւ Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության համար ունեցած բացառիկ առաքելության մասին:

Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները եւ մեր ժողովուրդներին: Ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, որը հիմա չափազանց փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետեւ ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը եւ Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, եւ այդ բազմաթիվ հետաքրքրությունների մեջ բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, եւ այս նորակառույց հիմքից նորակառույց դպրոցի բացումը պիտի խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը:

Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, Չինաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձեւավորման համար: Մեր հանրապետության փողոցներով երթեւեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցող մարդկանց օգնության են շտապում Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, եւ հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը:

Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետեւ մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական եւ առօրյա երեւույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն չինարենի ներկայությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլեւ տնտեսական անհրաժեշտություն է, որովհետեւ մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ եւ հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ: Եվ, ուրեմն, այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ–չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի եւ աշխարհի վերաբերյալ: Եվ ուրեմն, կեցցե′ն հայ-չինական հարաբերությունները, կեցցե′ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն կրթությունն ու իմացությունը»:

    ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում նշել է, որ այս օրը հիշարժան է հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. բարեհաջող ավարտվել են Չինաստանի անհատույց օժանդակությամբ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի կառուցման աշխատանքները, եւ արդյունքում Երեւանում բացվել է ժամանակակից մի դպրոց: «Ես եւ իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ եւ ականատես եղել, թե ինչպես են չինացի աշխատողներն օր ու գիշեր աշխատում: Նրանք կառուցում էին այնպես, ասես դա իրենց սեփական տունն էր եւ ձգտում էին բարեկամ հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք եւ սիրո կամուրջ», - ասել է նա՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին: «Վարչապետ Փաշինյանի ներկայությունը դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը լիովին ցուցադրում է Հայաստանի կառավարության մեծ ուշադրությունը կրթության զարգացմանը եւ հայ-չինական բարեկամական համագործակցությանը: Հուսով եմ եւ հավատում եմ, որ այս դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի, հայազգի  չինագետների եւ հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի», - ընդգծել է դեսպան Թիան Էրլունը:

Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, դասարանների եւ լսարանների տեխնիկական հագեցվածությանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր եւ փոխանակվել դրանցով:

«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, եւ բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում: Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:

Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի  (ուսումնական, հանրակացարանային եւ մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաեւ Չինաստանի թանգարան:

Տպել
2111 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև