Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոլորտներն ընդգրկում են պետության բնակչության կեսը՝ 1 միլիոն 100 հազար մարդ: Մեր պետության մեջ յուրաքանչյուր քաղաքացի կյանքի այս կամ այն փուլում առնչություն ունի մեր նախարարության հետ եւ գոյություն չունի մեկ բանաձև բոլորի խնդիրների լուծման համար, քանի որ յուրաքանչյուրն ունի առանձին պահանջմունք: Այսօր պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նախարարը, խոսելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկի մասին, ասաց, որ այն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: «Երբ հանդես եկանք նման առաջարկով, պետք է խոստովանեմ, որ մեծ դիսկուրս առաջացավ: Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը: Եվ պետությունը փոխանակ 2 երեխայի ծնելիության նկատմամբ աշխատանք տանի, հավասարեցրել է 1-ին եւ 2-րդ երեխաներին»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ գոնե այս փուլում ֆինանսական միջոցների խնդիր չկա, մեծ գումարների մասին չէ խոսքը, եւ ունեն նախարարության տարբեր միջոցներ, գումարներ, որով հարցը կլուծվի: Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, ավելին՝ կքննարկենք նաև հետադարձ ուժ ունենալու հարցը»,- նշեց Թանդիլյանը:

«Մենք, նպաստ տալով, մարդկանց խնդիրները չենք կարգավորել, քաղաքացուն զարգացման հնարավորություն չենք տվել: Մենք այնպիսի շեմ ենք դրել, որ մարդիկ երբ սկսում են ունենալ բարձր եկամուտ, թաքցնում են: Շեմը պետք է որոշակիորեն նվազի, որպեսզի մարդիկ չանհանգստանան:

Խոսելով կուտակային համակարգի մասին՝ նախարարը շեշտեց, որ այն քննարկման փուլում է: Հայտարարեց, որ չի պատկերացնում, որ մի քաղաքացի, որն ունի երկու երեք եւ ավելի երեխա, հատկացում է անում ճիշտ այնքան, որքան անում է մեկ երեխա ունեցողը կամ երեխա չունեցողը: «Առանց քաղաքացու սոցիալական վիճակը հաշվի առնելու մենք նրա վրա բեռ ենք դնում: Առնվազն հինգ անգամ պետք է նվազ վճարի բազմազավակ ծնողը: Պետությունը պետք է հասկանա, որ իր վրա բեռ կա՝ պաշտպանելու քաղաքացու սոցիալական վիճակը»,-ասաց Թանդիլյանը:

Վերջինս հայտնեց, որ ՀՀ-ում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ, որոնց ծերության թոշակը պարենային զամբյուղի շեմից նվազ է (25 հազար դրամից նվազ): Հայաստանում կա 500 հազար թոշակառու: «Մեր երկրում այլեւս չեն լինելու ծայրահեղ աղքատ թոշակառուներ»,-ասաց նա:

Լրագրողները հարց հնչեցրեցին, թե հնարավո՞ր է արդոք, որ կրկին հրաժարականի լուրեր լսեն նախարար Թանդիլյանից, քանի որ կուտակայինի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են, իսկ վերջինս էլ շատ դրույթների հետ համակարծիք չէ: Կասկածի տակ առնվեց նաեւ նախարարի հարմարավետ զգալու կամ չզգալու հարցը, փաստելով, որ վերջինս աշխատում է մի կառավարությունում, որտեղ Քաղաքացիական պայամանագիրն է մեծամասնություն լինելու, իսկ ինքն այդ կուսակցության անդամ չէ: Մանե Թանդիլյանը նշեց, որ իր հրաժարականը որեւէ կապ չի ունեցել հարմարավետության հետ:

«Այն ժամանակ էլ եմ եղել Լուսավոր Հայաստանից, հիմա էլ եմ: Կառավարությունում կան բազմաթիվ անդամներ, որոնք Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չեն: Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք հարմարավետության հետ ոչ մի կապ չունեն, դու կա՛մ աշխատում ես, կամ՝ ո՛չ: Իմ հրաժարականը կապ չի ունեցել հարմարավետության հետ, այն կապ է ունեցել այն լուծման հետ, որը տրվեց այդ պահին, բայց մենք քննարկման արդյունքում եկանք ընդհանուր հայտարարի: Եվ այո, հունվարի մեկից մենք ավելի բարելավված օրենք ենք ունենալու»,-եզրափակեց Մանե Թանդիլյանը:

Տպել
1395 դիտում

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Բաքուն սպառնում է հայկական իշխանություններին ավիացիայի ոչնչացմամբ

Հայկ Մարությանի գլխավորությամբ Երեւանի ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Առաջին անգամ  ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում