Որպեսզի լիակատար հանգստանամ պետք է լինեմ մենակ. Լուլուն՝ իդեալական արձակուրդի մասին

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, այս տարի ամառային արձակուրդները անցկացրել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Իր երեխաների հետ հյուրընկալվել է ընկերուհուն: Վերջինիս ընտանիքը իրենց համար էքսկուրսիաների ծրագիր է կազմել, ու եղել են տարբեր տեսարժան վայրերում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաղոդրավարուհին կիսվեց տպավորություններով:

«Հյուրընկավել էի ընկերուհուս: Վերջին տարիներին ավանդույթի պես բան է դարձել, որ անկախ նրանից՝ ինչպես կանցնի ամառային արձակուրդը՝ գոնե մի փոքր ժամանակահատված միասին ենք անցկացնում: Մեզ համար կազմակերպել էին հետաքրքիր հանգիստ. տեսարժան վայրեր, բացահայտեցինք Ցյուրիխի բոլոր լճերը: Երեխաները լողալ շատ են սիրում, բայց այս տարի պետք է հրաժարվեին ծով մեկնելու իրենց երազանքից: Փոխհատուցելու համար ամեն օր ժամանակ էինք անցկացնում լճերից մեկում»,- ասաց նա:

Այցելած մի շարք տեսարժան վայրերից Լուսինե Բադալյանին հատկապես տպավորել են Ալպերը: Ընդգծում է, որ այդ գեղեցկությունը շատ բարդ է փոխանցել բառերով:  

«Հրաշալի է, շատ դժվար է նկարագրել: 1 օր անցկացրեցինք Ալպերում, բարձրացանք: Ամենաբարձր կետերին չենք հասել: Հասել ենք մոտ 2-2.5 հազար մետր բարձրության վրա, այնտեղ էլ լիճ կար (ծիծաղում է)»,- պատմեց նա՝ ավելացրելով, որ երեխաները այդ լճում էլ հասցրել են լողալ:

Լուսինեն սիրում է ճանապարհորդել, սակայն նախընտրում է, որ դա լինի կրթական ինչ-որ ծրագրի շրջանակում կամ գործնական նպատակով: Պարզապես որեւէ տեղ մեկնել, կտրվել ամեն ինչից ու միայն մտածել տեսարժան վայրերի ու արձակուրդի մասին չի սիրում: Այս անգամ էլ փորձել է նոր գիտելիքներ ձեռք բերել: Հայտնի է, որ նա սիրում է հետեւել քաղաքականությանը, ու այս առիթը օգտագործել է հասկանալու համար՝ ինչպես է Շվեյցարիան հաջողությունների հասնում տարբեր ոլորտներում (ներքին, արտաքին քաղաքականություն, ազգ-բանակ եւ այլն):

«Հասկացա, որ անհնարին ոչինչ չկա, որովհետեւ ե՛ւ տարածքային, ե՛ւ բնակչության թվի, ե՛ւ ռեսուրսների առումով մենք առանձնապես շատ մեծ տարբերություններ չունենք: Բաներ կան, որոնք մեզ մոտ նույնիսկ առավելություն են: Բաներ կան, որ նրանց մոտ են առավելություն, բայց ի վերջո շատ մեծ ցանկության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք կարող ենք մեր երկրի ընդհանուր տնտեսական եւ քաղաքակրթական մակարդակը գոնե մոտեցնել ամենազարգացած երկրներից մեկին»,- ասաց նա:

Հաղորդավարուհին խոստովանում է, որ արձակուրդում լինել ընդհանրապես չի սիրում, քանի որ մտավախություն ունի, որ այդպես հետ կվարժվի աշխատանքային ռիթմից: Արձակուրդի ընթացքում էլ կարոտում է գործը: Այնուամենայնիվ, եթե իր համար կատարյալ հանգիստ կազմակերպելու հնարավորություն ունենար, միայնակ կմեկներ որեւէ տեղ:

«Ինձ համար իդեալական հանգիստը միայնակ մեկնել որեւէ տեղ, ցանկալի է հնավայր, բայց միայնակ: Որպեսզի լիակատար հանգստանամ, պետք է լինեմ լրիվ մենակ: Պատասխանատվության զգացում չպետք է ունենամ իմ կողքի մարդկանց համար. նրանց հաճելի է, թե՝ տհաճ, այսինչ բանը ուզում են, թե չեն ուզում»,- ասաց նա:

Այսօր օրերին Լուսինեն արդեն վերադարձել է աշխատանքի: Օգոստոսի սկզբին 10 օրով է մեկնել հանգստի: Նշում է, որ այդքանը գուցե երեխաների համար բավական չէ, սակայն իր համար նորմալ է:

Տպել
3524 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը