Ամուլսարի ստուգումների արդյունքների հրապարակումը առանց բացատրության հետաձգվել է

Արդեն տեւական ժամանակ է՝ Ամուլսարի հանքի հետ կապված քննարկումները չեն դադարում: ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ պետք է ձեւավորվեր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «խումբը՝ որպես հանքարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ»: Խմբի ղեկավարը պետք է լիներ ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Դրանից զատ տեսչական մարմինը էլի է ստուգում իրականացրել: Մոտ մեկ ամիս առաջ ՀԺ-ն փորձել էր իմանալ այդ ստուգումների վերաբերյալ որոշ մանրամասներ, սակայն տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշել էր, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկություն կհրապարակվի միայն դրա ավարտից հետո:

Երեկ ՀԺ-ն զրուցեց Գրիգորյանի հետ, հասկանալու համար, թե արդյո՞ք այդ ստուգումները չեն ավարտվել եւ արդյո՞ք դեռ աշխատանքային խումբը չի ձեւավորվել:

- Պարոն Գրիգորյան, աշխատանքային խումբը ձեւավորվե՞ց, ուսումնասիրությունները եղա՞ն:

- Խումբը դեռ շարունակում է աշխատել, դեռ չի ավարտել իր գործունեությունը:

- Տեսչական մարմնի իրականացրած ստուգումների վերաբերյալ, ի՞նչ տեղեկություններ կան:

- Տեսչական ստուգումների արդյունքները մենք հիմա արդեն վերջնական ամփոփում ենք: Ընկերությունից ստացել ենք իրենց առարկությունները, առավոտյան ներկայացնելու ենք ընկերությանը: Վաղը ժամը 12:00-ին լինելու է մամուլի ասուլիս՝ տեսչական ստուգումների արդյունքները ամփոփելու համար:

- Որոշակի մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել:

- Ոչ, դա օրենքով արգելված է, առանց ընկերության գրավոր համաձայնության եւ մինչեւ ակտի ընդունում: Մենք նախագիծը ընդունել ենք, ուղարկել ենք ընկերություն, ընկերությունը առարկությունները ներկայացրել է մեզ, մենք դրա հիման վրա հիմա վերջնական ստուգման ակտն ենք կայացնում: Առավոտյան ընկերությանը կտրամադրենք, դրանից հետո տեղեկատվություն կարող ենք տրամադրել: Բայց դա նույնպես օրենքով սահմանված արգելքները պահպանելով: Օրենքը սահմանում է, որ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ստուգման արդյունքում հայտնի դարձած տեղեկատվություն, որը ընկերությունը մտադիր էր գաղտնի պահել, բայց ստուգման արդյունքում մեզ հայտնի է դարձել, այդ տեղեկատվությունները ենթական չեն հրապարակման, առանց ընկերության գրավոր համաձայնության:

Երբ առավոտյան իրենց կտանք ստուգման ակտը, զուգահեռաբար գրություն կուղարկենք՝ խնդրելով, որ գրավոր թույլատրեն տեղեկատվությունը հրապարակել, իսկ եթե չհրապարակեն, մենք պարզապես այնպիսի տեղեկատվություն կարող ենք հրապարակել, որը օրենքով արգելված չէ հրապարակելու համար:

- Կլինի՞ խոսք այն մասին՝ ընկերությունը իրենից բնապահպանական վտանգ ներկայացնում է, թե` ոչ:

- Կլինի խոսք այն մասին, թե ստուգման արդյունքում ինչ է բացահայտվել եւ ինչ հետեւանքներ են առաջանալու:

Ուշագրավ է, որ այսօր նախատեսված ասուլիսը հետաձգվել է, առանց բացատրելու, թե ո՞րն է պատճառը:

Տպել
1235 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ