Սասնա ծռերն ու ՀԽ-ն «Սասնա ծռեր» կուսակցությունով կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունն ու «Սասնա ծռեր»» խմբի նախաձեռնում են ստեղծել ««Սասնա ծռեր»» անվամբ քաղաքական կուսակցություն եւ մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտարարեցին Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ կուսակցություն ստեղծելու եւ առկա քաղաքական պրոբլեմների լուծման մասին ասուլիսում:

Վարուժան Ավետիսյանը խոսեց կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության ու նպատակների մասին՝ նշելով, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել «Սասնա ծռեր» էպոսում արտացոլված համամարդկային առաքելությունը վերստանձնելու նպատակի շուրջ.

«Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության մտահղացման՝ հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու եւ արդարություն հաստատելու համամարդկային առաքելություն, հանուն որի նա պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը շեշտեց, որ կուսակցության «Սասնա ծռեր» անվանումը որեւէ կերպով պայմանավորված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբի հետ ժառանգություն ապահովելու հանգամանքով.

«Այս երկուսը արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսեւորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն»,- հավելեց «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նաեւ ասաց, որ կուսակցության ձեւավորման ընթացքում խմբի բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո խումբն օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է եւ որպես միավոր՝ դադարեցնելու է իր գործունեությունը:

Ինչ վերաբերում է կուսակցությանը՝ Ավետիսյանն ասաց, որ առաջիկա օրերին ձեւավորվելու է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է պետական գրանցման գործընթացը:

Ավետիսյանի խոսքով՝ իրենք ձգտելու են առավելագույնս ներգրավել երիտասարդներին ու նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին վերապահել խորհրդատուի դեր ու կարգավիճակ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն Արցախում ունենալու է համանուն քույր կուսակցություն՝ մինչեւ Արցախի՝ ՀՀ-ին դե յուրե միավորվելը:

Տպել
27368 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին