Պատրաստ ենք հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ, եթե հանդիպակաց ցանկություն լինի

Այսօր՝ Անկախության հռչակագրի տարեդարձին, Հիմնադիր խորհրդարանի հրավիրած ասուլիսի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը խոսեց նաեւ հռչակագրի մասին: Ըստ նրա՝ Անկախության հռչակագիրը Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան վկայականն է, բայց այդ Երրորդ հարապետությունը կոչված էր շարունակելու տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետությունը. «Սա քվազի պետություն է, որը նոր պետք է ձեւավորվի՝ որպես ազգային պետություն: Անկախության հռչակագրում նշված է Արցախի ու Հայաստանի միավորման մասին, Առաջին Հանրապետության ժառագորդ լինելու մասին, սակայն պետք է փաստել, որ այդ երդումներն ուրացվել են»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով. «Չկա երկրորդ եւ երրորդ հանրապետություն: Կա ուղղակի Հայաստանի Հանրապետություն, որը զավթվել է ռուս-թուրք դաշինքով, զավթվել է, եւ դա պետք է վերադարձնենք»:

Ավետիսյանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի՝ դեռեւս կալանքի տակ գտնվող անդամներին.

«Այն, ինչ տեղի է ունենում նախորդ ռեժիմից ժառանգություն մնացած դատավարության տեսքով, վիրավորանք է մեր ժողովրդի արժանապատվությանն ու իրավունքին: Ապստամբության իրավունքը բնական իրավունք է: Իսկ ապստամբները կարող են պատասխանատվության ենթարկվել միայն այն ժամանակ, երբ կշեռքին է դրված մարդու կյանքը, այն պարագայում, եթե այդ կյանքը խլվել է մարդասիրական իրավունքի խախտմամբ»:

Ավետիսյանի խոսքով՝ քննության առարկա պետք է լինեն միայն մահվան դեպքերը, պետք է պարզվի՝ արդյո՞ք «Սասնա ծռեր»-ի անդամներն են կատարել այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են մահվան. «Եթե որեւէ մեկի մասով ապացուցվի, ապա պատասխանատվությունը պետք է դիտարկվի մարդասիրական իրավունքի տեսակետում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ մեկնաբանելով, որ ապստամբությունը զինված հակամարտություն է, եւ եթե ապստամբները գերիների հետ վատ չեն վարվում, չեն տանջում, նշանակում է՝ ապստամբները չեն խախտում մարդասիրական իրավունքը. «Մենք թույլ չենք տվել այդ խախտումը»,- ասաց Ավետիսյանը:

Սեֆիլյանն ու Ավետիսյանը պնդում են, որ «Սասնա ծռեր» խմբի՝ կալանքի տակ գտնվող երեք անդամը՝ Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ Ծռերի մյուս անդամների վրայից հանվեն մեղադրանքները.

«Պետք է մանրամասն քննվեն մահվան դեպքերը: Ակնհայտ է, որ Յուրա Տեփանոսյանին սպանել են ռեժիմի ցուցումով՝ իրենց գրոհը արդարացնելու եւ ոստիկանական զորքերին կառավարելու համար, իսկ մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները շատ մութ են. նա ստացել է մահվան հավանականություն չունեցող վնասվածք, հետո, երբ Ծռերը բանտարկված էին, դա նրանց պատասխանատվությունը ծանրացնելու քայլ եղավ: Փաստորեն, զոհաբերվեց Գագիկ Մկրտչյանը»,- իր խոսքում ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ չգիտեն, թե ում գնդակից է վիրավորվել Գագիկ Մկրտչյանը, բայց ինքը տեսել է Մկրտչյանի ձեռքի վերքը, այն միջին ծանրության մարմնական վնասվածք է եղել, գուցե մահվան պատճառ եղել են վերջինիս օրգանիզմի առանձնահատկությունները:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Վարուժան Ավետիսյանը անդրադարձավ նաեւ Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է ոչ թե Արմեն Բիլյանի, այլ իրենց ընկեր Էդվարդ Գրիգորյանի կրակոցից: Ավետիսյանն ասաց, որ ինքը չի խոսել Պավել Մանուկյանի հետ, ինքն էլ կրակոցի ժամանակ այնտեղ չի եղել, բայց գիտի միայն այն, որ Բիլյանն իսկապես այնտեղ ներկա չի եղել. «Բայց այդ ժամանակ այնպիսի խառնաշփոթ էր, որ բացառված էր, թե ինչ պատահական գնդակ ում է դիպել»,-հավելեց Վարուժան Ավետիսյանը: Նա ասաց, որ իրենք ցանկություն ունեն ու պատրաստ են հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ, եթե հանդիպակաց ցանկություն լինի.

«Մենք էլ ենք ցավում, որ ստիպված ենք եղել ուժի դիմել, մենք չենք գնացել մարդ սպանելու, մենք նպատակ ենք ունեցել զերծ մնալ վնասվածք հասցնելուց: Մեր ու մեր ժողովրդի ընդհանուր ցավն է ոստիկանների զոհվելը, որոնցից երկուսի մահվան հետ մենք կապ չունենք: Մենք ցավակցում ու ցավում ենք, ամեն ինչ կտայինք, որ այդ դեպքերը տեղի չունենային»:

Ավետիսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանի գործը եւս պետք է դիտարկել ապստամբության համատեքստում. «Որովհետեւ նրանք էլ ապստամբել են: Ռեժիմի օրենքներով մինչեւ վերջ բանտում մնալով՝ կրեցին իրենց պատժաչափը: Ուրիշ բառ չեմ գտնում, բայց թող ներեն մեր ընկերները, մեր ամբողջ ժողովրդին ստորացնելով՝ այդ մարդկանց նկատմամբ կիրառում են պայմանական ազատման մեխանիզմներ եւ այլն, իսկ Շանթը, որ ավելի սկզբունքային է, որ արդարացում է պահանջում, նրա արդարացի պահանջը չի կատարվում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս խոսեց համաներման ու ցմահ դատապարտյալների մասին՝ նշելով, որ համաներումը կարեւոր ու էական քայլ կլիներ. «Բանտում պետք է մնան միայն կատարյալ ոճրագործները: «2003 թվականի օգոստոսի 1-ին մահապատժի դատապարված 41 հոգուց գրչի մեկ հարվածով 23-ը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Ռոբերտ Քոչարյանի այս աղաղակող ապօրինությունը պետք է վերանայել։ Այն մարդիկ, որոնք անազատության մեջ են արդեն 20 տարի, հիմա պետք է ազատ արձակվեն, նրանք ապօրինի են պահվում բանտում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց Ծառուկյան խմբակցության պատգամավորների վճարած գրավի եւ Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցության մասին: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ համագործակցության քննարկումներ դեռեւս չեն եղել, իսկ գրավն ինչո՞ւ պիտի չընդունեին:

Լրագրողների այն հարցին՝ հնարավո՞ր է, որ եթե ներկա իշխանությունների գործելաոճն էլ դուր չգա իրենց, նորից զինված ապստամբություն սկսեն, Ավետիսյանն ասաց, որ անգամ ամենավատ երազում չի կարող պատկերացնել, որ ներկա իշխանությունը կվերածվի նախկին իշխանությունների վիճակին, բայց քաղաքացին իրավունք ունի ապստամբել ցանկացած բռնապետության դեմ:

Տպել
1354 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին