ԳԱԱ գիտաշխատող Վահե Սարգսյանի մուտքը Վրաստան հերթական անգամ արգելվել է

Օրերս հայ-վրացական անցակետում հերթական անգամ արգելվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Վահե Սարգսյանի մուտքը Վրաստան: Վահե Սարգսյանի մուտքի արգելքի պատճառների եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է վերջինիս հետ:

- Պարոն Սարգսյան, ինչի՞ց առաջացավ Վրաստանի իշխանությունների հետ ձեր կոնֆլիկտը, մասնավորապես՝ Վրաստան ձեր մուտքի արգելքը ինչի՞ հետեւանք կարող է լինել:

- Ես դեռ ուսանողական տարիներից` 2000-ական թթ. կեսերից, իմ գործունեության մեջ մշտապես մեծ տեղ եմ հատկացրել ջավախահայությանը հուզող խնդիրների արծարծմանը եւ գիտահրապարակախոսական հրապարակումների, ժողովածուների, առանձին մենագրության, գիտաժողովների, խորհրդաժողովների եւ մի շարք այլ միջոցներով ու ձեւաչափերով քննարկման եմ արժանացրել Ջավախքի հիմնահարցը: Բնականաբար` Ջավախքում եւս իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, վրացական իշխանությունների մոտ խիստ բացասական արձագանք է գտել, հատկապես ՀՀ-ից դեպի Ջավախք հայատառ գիրք-գրականություն տանելու փաստը: Այս առթիվ ձեռնարկված հակաքայլերի հետեւանքով ես 2009 թվականի դեկտեմբերից սկսած հայտնվել եմ հատուկ անձանց ցուցակում, որոնց համար կիրառվում էր սահմանային խստացված եւ երկարատեւ զննումներ, իսկ Ջավախքում իմ յուրաքանչյուր քայլը հատուկ ծառայությունների տեսադաշտում էր: 2014 թվականի հունվարին Վրաստանի սահմանային աշխատակիցները իմ իրերում կրկին հայտնաբերեցին հայատառ գրքեր եւ օրացույցներ, առգրավեցին ամբողջը, ստիպեցին հետ` Երեւան ուղարկել, իսկ հաջորդ այցիս (նույն թվականի մարտի 1-ին) ինձ արգելեցին մտնել Վրաստան (Ջավախք)` տալով հատուկ տեղեկանք, ըստ որի՝ իմ մուտքը Վրաստան վտանգում է քաղաքացիների շահերը:

Դուք այդ ժամանակ Վրաստանի՞ քաղաքացի էիք:

- Ոչ, այդ ժամանակ ես արդեն ՀՀ քաղաքացի էի: Վրաստանի քաղաքացիության անձնագիրս 2010 թվականին հանձնել էի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն, ինչից հետո Ախալքալաքի Ղադո գյուղի մեր տան հասցեով Միխայիլ Սահակաշվիլու անունից նամակ ստացանք, որտեղ նշվում էր, որ ես 2011 թվականի փետրվարյան մի հրամանագրով զրկվել եմ Վրաստանի քաղաքացիությունից:

- Եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ դարձյալ բախվել եք նույն խնդրին՝ ձեր մուտքը Վրաստան արգելվել է:

- Ես 2014 թվականից հետո մի քանի անգամ փորձել եմ կրկին հատել ՀՀ-Վրաստան սահմանը եւ այցելել հայրենի Ջավախք, որտեղ ապրում են իմ ծնողները, ողջ տոհմը, շատ մեծ հաճախականությամբ այնտեղ են այցելում նաեւ երեխաներս: Ցավոք, բոլոր դեպքերում էլ ստացել եմ նույն մերժումը: Վերջին այդպիսի փորձը եւ կրկին մերժման փաստն արձանագրվեց սույն թվականի հուլիսի 22-ին: Հայտնեմ նաեւ, որ Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները եւ հերթափոխի պետը տեղյակ չեն արգելքի ժամկետների մասին, որից ելնելով էլ ես այժմ չգիտեմ, թե ի վերջո երբ է ավարտվելու այս մղձվանջը:

- Այս հարցով համապատասխան գերատեսչությունների դիմե՞լ եք: Ի՞նչ լուծումներ են առաջարկում:

- Բնականաբար` այս 4,5 տարիների ընթացքում դիմել եմ ՀՀ գրեթե բոլոր պատկան եւ շահագրգիռ գերատեսչություններին եւ՛ պաշտոնատար, եւ՛ ոչ պաշտոնատար անձանց: Օրերս ինձ հետ կապվեց նաեւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ում եւս մանրամասն ներկայացրեցի խնդիրը: Վերջին շրջանում դիմել ենք նաեւ ՀՀ ԱԳ նախարարին եւ վարչապետի օգնական Արսեն Խառատյանին: Բոլորը խոստանում են քննարկել եւ օժանդակել, այդուհանդերձ, հարցը մինչ օրս տեղից չի շարժվում: Փաստեմ, որ Վրաստանը մինչ օրս շարունակում է հայ ուղեւորների ձեռքից զանգվածորեն առգրավել հայատառ գիրք, գրականությունը, եւ Ջավախք մտնող հազարավոր ուղեւորներ ստիպված կա՛մ թաքցնում են դրանք իրերի մեջ եւ ձգտում սահմանային աշխատակիցների համար դարձնել աննկատելի, կա՛մ պարզապես հրաժարվում են այդպիսի «վտանգավոր» իրեր իրենց հետ վերցնելուց:

Տարիներով դրսեւորվող այս երեւույթն արդեն հասել է ջավախահայության կոկորդին, խաթարում է մարդկանց բնականոն կյանքը, առաջացնում Վրաստանի կենտրոնական իշխանությունների նկատմամբ փոխադարձ անվստահություն եւ մի գեղեցիկ օր լավ բանի չի հանգեցնելու: Իրականում հսկայածավալ խնդիրներ կան նաեւ Վրաստանի հայկական դպրոցների համար ՀՀ-ից առաքվող հայոց լեզվի եւ հայ գրականության դասագրքերի մասով: ՀՀ սփյուռքի նախարարությունը վերջին 5-6 տարիներին պարզապես չէր կարողանում ոչ մի հատիկ գիրք անցկացնել Վրաստան: Դժվարությամբ պտղաբերող նամակագրական հարաբերություններն այդ 5-6 տարիներին բոլորովին արդյունք չտվեցին: ՀՀ սփյուռքի նախարարության պատկան վարչության պետ Տարոն Շագոյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ Վրաստան առաքվող դասագրքերի մասով անցյալ եւ այս տարի տեղաշարժ կա, այդուհանդերձ, խնդիրը գլոբալ առումով առկա է:

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են արգելում գրքերը:

- Վրաստանի սահմանային աշխատակիցները կա՛մ պարզապես նշում են, որ հայատառ գիրք-գրականություն տանելն արգելված է (ինձ, օրինակ, տարիներ շարունակ այդպես են ներկայացրել), կա՛մ ուղեւորի դիմակայության առկայության դեպքում` պարզաբանում, որ գիրքը պետք է ստուգվի Թիֆլիսում, իրենց իջնի համապատասխան տեղեկանք, որ դա թույլատրելի է, որից հետո իրենք կարող են այդ գիրքը կամ գրքերը թույլատրել տանել Վրաստան (Ջավախք): Պատկերացնո՞ւմ եք, օրական ավելի քան 2 հազար ուղեւոր է անցնում սահմանով, որոնցից որոշները հնարավոր է իրենց հետ ունենան գրքեր (հատկապես` ուսուցիչները, ուսանողները եւ մտավորական խավը): Եթե տուրք տանք վրացական կողմի մոտեցմանը, ապա վերջիններս պետք է այդ գրքերից որոշակի «նմուշներ» ուղարկեն Թիֆլիս, ստանան թույլտվություն եւ այլն: Անկեղծ ասած` իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես պետք է կազմակերպել այս գործընթացը. դուք, օրինակ, վաղը մի քանի գիրք եք տանելու, ինչպե՞ս պետք է վարվեք` Երեւանից նախօրոք Թիֆլի՞ս պետք է ուղարկեք, սահմանի՞ց պետք է ուղարկեք, ո՞ւմ, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ո՞վ է վճարելու դրա համար, ե՞րբ եք ստանալու պատասխանը, որտե՞ղ է առաքվելու այդ գիրքը… Ինչպես տեսնում ենք` այս պատճառաբանությունը ավելի շատ խոսում է Վրաստանում հայատառ գրքի տոտալ արգելքի մասին, ինչը, եթե հաշվի առնենք համացանցի ներկա հնարավորությունները, զավեշտալի փաստ է:

Տպել
3639 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե