Զբաղվելու եմ բիզնեսով, ինչով հնարավոր է՝ օգնելու եմ Հայաստանին. Անդրանիկ Մանուկյան

Օգոստոսի 21-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ որոշել է թողնել դիվանագիտական աշխատանքը եւ դիմել է ՀՀ իշխանություններին՝ իրեն հետ կանչելու նպատակով: Գրառումից հետո սոցցանցերում ակտիվորեն սկսեցին քննարկել, որ Մանուկյանը ոչ թե իր կամքով է հրաժարական տալիս, այլ նրան հետ են կանչել: ՀԺ-ին հաջողվեց պարզաբանում ստանալ Մանուկյանից:

- Պարոն Մանուկյան, ճի՞շտ է, որ դուք ոչ թե ձեր կամքով եք հրաժարական տվել, այլ ձեզ հետ են կանչել:

- Ես դեռ մայիսին եմ դիմում ներկայացրել` չեն ընդունել, հիմա նորից դիմում եմ ներկայացրել եւ խնդրել եմ, որպեսզի ինձ վարչապետը ազատի իմ զբաղեցրած պաշտոնից:

- Հայաստա՞ն եք պատրաստվում վերադառնալ:

- Երբ որ կլինի հրամանագիրը, այդ ժամանակ կորոշեմ: Ես հիմա ի՞նչ ասեմ, դեռ հրամանագիր չկա, ես դիմումը ներկայացրել եմ, պետք է լինի հրամանագիր, որպեսզի ինձ ազատեն զբաղեցրած պաշտոնից: Որ ազատեն, այդ ժամանակ, իհարկե, բա ո՞ւր պիտի վերադառնամ, Հայաստան պիտի վերադառնամ:

- Վերադառնալու դեպքում հնարավո՞ր է, որ որոշեք քաղաքականություն մտնել:

- Ես քաղաքականություն մտնելու ցանկություն չունեմ եւ իմ տարիքն էլ արդեն այն չի, որ ես մտնեմ քաղաքականություն: Ես խնդրել եմ, որպեսզի ինձ ազատեն, որովհետեւ ժամկետը արդեն երկու անգամ լրացել է: Հայաստան կվերադառնամ այն ժամանակ, երբ որ կլինի հրամանագիրը:

- Իսկ շարունակելո՞ւ եք այստեղ բիզնեսով զբաղվել:

- Եթե դուք գիտեք որեւէ բիզնես, որ ես ունեմ այստեղ, խոստանում եմ կեսը նվիրել ձեզ:

- Նկատի ունեմ Հայաստանում:

- Հայաստանում, իհարկե, ունեցել եմ միշտ, իհարկե, շարունակելու եմ, դեռ 1990 թվականից եմ ունեցել: Զբաղվելու եմ բիզնեսով, ինչով հնարավոր է օգնելու եմ Հայաստանին, բիզնեսմեններ եմ հրավիրելու, որպեսզի գան ներդրում անեն: Ամեն ինչով օգնելու եմ, ես հակաիշխանական տարր չեմ, դա միանշանակ կարող եմ նշել:

- Իսկ այժմ կատարվող փոփոխությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Ես իմ կարծիքը հայտնել եմ ֆեյսբուքի իմ էջում:

Տպել
2144 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին