Մարզերի ուսումնական հաստատությունների վիճակն անմխիթար է. ԿԳ փոխնախարարի այցի արդյունքները

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը:

ԿԳ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամ, ամփոփելով եռօրյա շրջայցի արդյունքները` նախարարի տեղակալն արձանագրել է, որ շատ ուսումնական հաստատություներում ԵՄ բյուջետային աջակցության, «Սեյվ դը չիլդրն», «Վորլդ Վիժն», Գերմանիայի տնտեսական համագործակցության «GIZ»,  «Անուշավան Աբրահամյան» բարեգործական  հիմնադրամի եւ այլ դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերով վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել, զուգահեռաբար կան նաեւ  հաստատություններ, որտեղ  վիճակը բավականին անմխիթար է: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` դրանք հիմնականում բժշկական քոլեջներն են: Կան նաեւ տեղական առանձնահատկություններ, օրինակ Սյունիքի մարզում Քաջարանի քոլեջը ապահովված է լավ պայմաններով, սակայն այնտեղ աշխատողների խնդիր կա, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը  մասնագետներին բարձր վարձատրութուն է ապահովում  եւ  այնտեղ մասնագետը  շահագրգիռ չէ աշխատելու քոլեջում` ցածր աշխատավարձով: Որպես ընդհանուր խնդիր` ԿԳ նախարարի տեղակալն առանձնացնում է  կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը. «Կառավարման խորհուրդներում որպես կանոն ընդգրկված են գործատուներ,  բայց նրանք հաճախ քոլեջի կյանքում ակտիվ ներգրավվածություն չունեն եւ չեն մասնակցում հաստատության  զարգացմանը եւ ուսումնական գործընթացին: Մինչդեռ  գործատուների ներգրավվածության իմաստն այն էր, որ նրանք ուսանողների համար  իրենց ընկերություններում ուսումնական պրակտիկա կազմակերպեն:  Մտահոգիչ մի խնդիր էլ կա,  որը միանգամից նկատելի է բոլոր հաստատություններում: Ուսումնական հաստատության հաջողությունը պայմանավորված է նաեւ տնօրենի նախաձեռնողականությամբ: Եթե  տնօրենը ակտիվ է, ունի տեսլական, քոլեջի կամ ուսումնարանի զարգացման ռազմավարություն, որպես կանոն արդյունքը դրական է»,- նշում է Հ. Հովհաննիսյանը: Նախարարի տեղակալի համոզմամբ` ՄԿՈՒ համակարգի զարգացման համար  կարեւոր է ձեռնարկատիրական գործունեության հնարավորության ստեղծումը, որը քոլեջներին եւ ուսումնարաններին կապահովի արտաբյուջեով եւ կխթանի զարգացումը: ՄԿՈՒ հաստատություններն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ դրանց նպատակային օգտագործման  համար պետք է համապատասխան միջավայր եւ իրավական դաշտ ստեղծել: Զարգացման հեռանկարային մյուս մոդելը ՄԿՈՒ հաստատություններում դուալ կրթության համակարգի ներդրումն է, որը  աշխատանքի վրա հիմնված կրթություն է:

Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա նախարարի տեղակալի գնահտմամբ թեպետ այս տարի  կառավարության կողմից տեղերը  նվազել են, սակայն մարզերում անգամ հատկացված անվճար տեղերի համալրման խնդիր կա: Մասնագիտությունների  ընտրության հարցում եւս նոր` աշխատաշուկային միտված  պահանջարկ ձեւավորելու խնդիր կա:

Ամփոփելով այցի արդյունքները` ԿԳ նախարարի տեղակալը նշում է, որ այն իր համար օգտակար է եղել եւ արձանագրված խնդիրները պետք է արտացոլվեն ոլորտի քաղաքականության մեջ:

Տպել
588 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին