Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին. վիրավորվել է նրա արժանապատվությո՞ւնը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Խաչատուրովը պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել:

Գործը մակագրվել է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին, վերջինս սակայն օգոստոսի 16-ին հայցը հետ է վերադարձրել հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու եւ եռօրյա ժամկետում կրկին դատարան ներկայացնելու համար:

Գործով պատասխանող Ստեփան Գրիգորյանը, սակայն, մեր զրույցում ասաց, որ ներկայացված հայցից տեղյակ չէ եւ որեւէ գրություն չի ստացել:

Ըստ ամենայնի՝ Ստեփան Գրիգորյանին դատի տալու պատճառը նրա այն բազմաթիվ հայտարարություններն են, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ մի շարք այլ գեներալներ, իրենց տեղում չեն եղել։ 

Տպել
13181 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին