Ստեղծվել է Հայաստանի բասկետբոլի նոր առաջնություն՝ B լիգա

Հայաստանում այսուհետ կլինի բասկետբոլի 2 դիվիզիոն: Ստեղծվել է B լիգա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բասկետբոլի A լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Մրցաշարի առաջին՝ 2018-19, մրցաշրջանը մեկնարկելու է նոյեմբերին: Պայքարի մեջ է մտնելու 8 թիմ: Ձեւաչափը տարբերվելու է A լիգայից: Պողոսյանը ասաց, որ անցկացման կարգի, մասնակիցների ու այլ մանրամասների մասին հայտարարություն կլինի մինչեւ սեպտեմբեր:

Ինչ վերաբերում է A լիգային, ապա 2-րդ մրցաշրջանը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին: Ավարտվելու է 2019 թ. մայիսին: Չեմպիոնի կոչումը նվաճելու համար մրցելու է 8 թիմ:

Անցած մրցաշրջանի մասնակիցներից «Ինժեները» այս տարի չի լինելու: Փոխարենը կլինեն 2 նոր թիմեր՝ «Էրեբունին» ու «Արագածը»: Ներկայացնելու են Երեւանը: Պողոսյանը հայտնում է, որ ստեղծվել են լիբանանահայերի կողմից ու ուժեղ թիմեր են: Մյուս մասնակիցներն են «Ուրարտու Վիվարոն» (Երեւան), ՖԻՄԱ-ն (Երեւան), «Շիրակը» (Գյումրի), «Արթիկը» (Արթիկ), «Արցախը» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտը» (Երեւան):

Տպել
996 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց