«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարներն Արցախում են, մանկապարտեզ է կառուցվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները արցախյան այցը սկսեցին Շոշից։ Այստեղ Էքսերճեան, Դևէճեան և Շիմիշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ մանկապարտեզ է կառուցվում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն, նախակրթարան Շոշն ունեցել է, բայց պատերազմի տարիներին շենքն այրվել է։

Շոշում մանկապարտեզ կառուցելու առաջարկը Բակո Սահակյանից են ստացել. անցած տարի Նախագահը հորդորել է, իրենք էլ անմիջապես անցել գործի։ Նոր մանկապարտեզը կգործի Շոշի դպրոցի հարևանությամբ, որը ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամն է կառուցել՝ Տորոնտոյի հայերի հովանավորությամբ, Հիմնադրամի ֆրանսահայ բարերարներն էլ ֆինանսավորել են Շոշի համայնքային կենտրոնի շինարարությունը։ Արցախում մյուս համայնքը, որտեղ նմանօրինակ ծրագրեր են իրականացվել, Քարինտակն է։ Արգենտինահայերի պատվիրակության մյուս կանգառն էլ հենց այստեղ է։ Քարինտակի նորակառույց մանկապարտեզի համաֆինանսավորողն են Նշան Դևէճեանը, Պողոս Էքսերճեանը, Քիրքոր Շիշիշիրօղլուն։ Նրանք էլ քարինտակցի փոքրիկներին հանձնում են Նյու Յորքի հայերի ուղարկած նվերները՝ գրենական պիտույքներ, պայուսակներ ու խաղալիքներ։ Այնուհետև Հիմնադրամի արգենտինահայ բարերարները ծանոթացան Քարինտակում Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից իրականացվող արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրին. աշխատանքները կատարում են Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի սաները։

Արցախյան շրջագայության վերջին այցն էլ հենց այդ ուսումնարանն էր, որը կառուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ դերձակ Եզնիկ Մոզյանի կտակով։ 

Տպել
891 դիտում

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո