Կարող էր եւ ավելի վատ լինել. Կամո Արեյանի պատասխանը՝ նուբարաշենցիներին

Երկու օր է՝ նուբարաշենցիները փակել են Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին: Նրանք պահանջում են աղբավայրի հարցի լուծում։ Տեղացիները պահանջում են, որ էլ աղբ չբերվի տարածք, մինչեւ որ ծանր տեխնիկա կբերվի եւ աղբը կհավաքվի մի կետում:

Այսօր Երեւանի քաղաքապետարանում հանդիպում կազմակերպվեց բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսի եւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ: Նուբարաշենցիները հանդիպում էին առաջարկել Նուբարաշենում, սակայն Կամո Արեյանը հրաժարվել էր եւ նրանց հրավիրել էր իր գրասենյակում խոսելու:

Նախքան Կամո Արեյանի հետ հանդիպումը կկայանար՝  նուբարաշենցիները ներկայացրեցին, թե ինչ առաջարկով են հանդես գալու. «Մենք առաջարկում ենք, որ շինարարական տեխնիկաներով սկսեն աշխատանքներ կատարել, բուլդոզերներով աղբը տանել, ներքեւը փոս կա, լցնել այնտեղ եւ այդ ամենը շինաղբով կամ հողով ծածկել, որպեսզի գարշահոտությունը հնարավորինս արագ վերանա»: Ակցիայի մասնակիցներից Տիգրան Թադեւոսյանը նշեց, որ անպայման ուզում են այսօր ծանոթանալ, թե աղբահանության հետ կապված ինչ ծրագիր կա, եւ եթե կա՝ ինչ փուլում է:

«Ինչքան էլ հաճելի չի եղել, մենք միշտ համբերել ենք, սպասել, բայց արդեն աղբն ընդլայնվել եւ համայնքին է մոտեցել: Նախկինում եթե կողքով էիր անցնում, մի պահ տեսնում եւ զգում գարշահոտությունը, հիմա տանը նստած՝ այդ հոտն ենք շնչում: Մարդն ի վիճակի չէ այդ հոտը շնչելու, դա հազար հիվանդություն կարող է առաջացնել: Մի քանի րոպե դիմանալն այլ բան է, իսկ այլ բան, երբ տանը նստած՝ այդ հոտն է գալիս, հաց ուտելուց այդ հոտն ես զգում»,- ասացին նրանք:

Վստահեցրեցին, որ հիմա ճանապարհ չեն փակում եւ չեն ուզում ծայրահեղ քայլերի գնալ՝ հասկանալով, որ մայրաքաղաքում համաճարակ կստեղծվի:

Կամո Արեյանը նուբարաշենցիների հետ զրույցում ասաց, որ համամիտ է այն մտահոգությանը, որը ներկաները կետ առ կետ հայտնում են եւ որեւէ առարկություն չունի. «Փաստացի իրողությունը սա է, սակայն սրան կարող էր գումարվել ավելին եւ ավելի վատ լինել, փառք աստծո՝ այս տարի չի եղել, հրդեհի դեպքում շատ ավելի սարսափելի կլիներ»:

Վերջինս առաջարկեց հարցը քննարկման դնել, որպեսզի տեխնիկա տրամադրվի ամբողջ այդ աղբը տեղահանելու: Դժվարացավ ասել, թե կբավարարի՞ ամբողջ հատվածը հողածածկով փակելուն, սակայն նշեց, որ հնարավոր է նախնական ծածկվի հարակից տարածքը, որն առավել մոտ է բնակավայրին: «Ընդամենը օր առաջ եվրոպական բանկից մենք ստացանք պատասխան, որ հաստատվել է մրցութային փաթեթը, եւ մենք կարող ենք արդեն մրցույթ հայտարարել նոր աղբավայրի կառուցման համար: Բանկը տվել է հավանություն»,- ասաց Կամո Արեյանը:

Վերջինիս վստահեցմամբ՝ լինելու է ժամանակակից աղբավայր՝ լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ ճանապարհով, պահակային ծառայությամբ, ստորգետնյա ամբողջ հատվածում լինելու է դրենաժային հատված, որպեսզի ջրերը չկուտակվեն եւ հետագայում խնդիրներ չառաջացնեն: «Նոր աղբավայրը՝ քաղաքից օրը 1200 տոննա աղբ դուրս գալու դեպքում անգամ բավարար է լինելու»,- ասաց Կամո Արեյանը:

Տպել
1500 դիտում

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից․ ՊԵԿ նախագահ

Խնածախի այրված 4 տներին 190 միլիոն դրամի փոխհատուցում է հարկավոր՝ Սյունիքի մարզպետարանը չունի

ՀՀԿ ցուցակի 17-րդ համարը` Հովիկ Աբովյանը, 3 թանկարժեք մեքենա եւ մի քանի անշարժ գույք ունի

Առանց հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարեվերջին նոր ռեկտոր կընտրեն

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով

Գավառում վերաբացվեց Լեւոն Քալանթարյանի անվան թատրոնը. Փաշինյանը հայտարարություն արեց

Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծն իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)