Կոռուպցիա. դատախազությունն անզո՞ր է

24/08/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 24-ի համարում

Մեկուկես տարի առաջ 2004-ի ապրիլի 30-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազը իր ղեկավարած կառույցում ձեւավորեց կոռուպցիայի դեմ պայքարի բաժին, որի աշխատանքները պետք է կոորդինացներ անձամբ Աղվան Հովսեփյանը: Բաժնի պետ նշանակվեց Գյումրիի դատախազությունից Երեւան տեղափոխված Միհրան Մինասյանը, որը երեկ «Հակաստվեր» կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ փորձեց ներկայացնել հակակոռուպցիոն պայքարի առանձնահատկությունները եւ իր ղեկավարած բաժնի կատարած աշխատանքները: Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն: Այս տարվա 7-8 ամիսների ընթացքում բաժնի կողմից հարուցվել է ընդամենը 5 քրեական գործ: Լրագրողները փորձեցին պարզել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաներն են ներգրավվել այդ քրգործերում:

Պարզվեց՝ ամենաբարձր պաշտոնյան սոցիալական ծառայության համայնքային ղեկավար է, կադաստրի աշխատող եւ նախարարության վարչության պետ: Հանդիպումը կարճ նախաբանից հետո վերածվեց արդարացումների շղթայի՝ ի՞նչն է պատճառը, որ բաժինը լիարժեք չի գործում, խոշոր կոռուպցիոներների դեմ քրեական գործեր չեն հարուցվում, մամուլի հաղորդումները կոռուպցիայի մասին մնում են անհետեւանք: Բաժնի պետի խոսքից հասկացվեց, որ գլխավոր պատճառը բաժնի փոքր աշխատակազմն է՝ ընդամենը 7 հաստիք, որով բոլոր կոռուպցիոն ոլորտներն ընդգրկել անհնարին է:

Ինչ վերաբերում է քրգործերի սակավաթվությանը, ապա Մ.Մինասյանը դրա պատճառներից գլխավորը համարում է հայ ժողովրդի մենթալիտետը՝ մեր քաղաքացիները խուսափում են կոռուպցիայի վերաբերյալ հայտարարություններ տալուց, իրավապահ համակարգին աջակցելուց՝ մինչդեռ այսօր գործում է վկաների պաշտպանության ինստիտուտը, եւ ապահովված է հանցագործության մասին հաղորդում տվող անձի անվտանգությունը, նրա հաղորդման գաղտնիությունը: Բաժնի պետը խոսեց նաեւ այն մասին, որ իրենք, այնուամենայնիվ, գործում են դատախազության կազմում՝ ենթարկվում են համապատասխան օրենքներին եւ կատարում են գլխավոր դատախազի հրամանները:

Այսինքն՝ քրգործ հարուցելու համար իրենց անհրաժեշտ է դիմում, հաղորդում կամ գլխավոր դատախազի հրամանը, բաժինը չի կարող իր հայեցողությամբ քրգործ հարուցել եւ քննել: Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչու չի կարելի քրեական գործեր հարուցել մամուլի հրապարակումների հիման վրա, չէ՞ որ օրենքը մամուլի հրապարակումները դիտում է որպես «հանցագործության մասին հաղորդում», որը կարող է դատախազության կողմից ընթացք ստանալ: Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետն այս առումով անհասկանալի բացատրություններ տվեց՝ մի հրապարակման մասին ասաց, որ ինքը դա չի կարդացել, ապա հայտարարեց, որ դրա համար կա լրատվության բաժին, որը պարտավոր է կարդալ եւ իրենց տեղեկացնել:

Իսկ վերջում լրագրողներին կոչ արեց՝ եթե կան հանցագործության փաստեր՝ ներկայացրեք մեզ, ինչով տեղի տվեց լրագրողների զարմանքին՝ ինչպե՞ս՝ գրենք, տպենք, հետո բերենք մեր հոդվածները հանձնենք ձե՞զ: Պրն Մինասյանն ակնհայտորեն խճճվել էր եւ խոսակցությունը տեղափոխեց այլ հուն՝ հայտարարելով, որ դատախազությունն՝ ի տարբերություն ոստիկանության, չունի գործակալական ցանց եւ չի կարող այստեղից, այնտեղից լսածի հիման վրա գործեր հարուցել: Սակայն եթե հաշվի առնենք բաժնի ստացած դիմումների քանակը՝ ութ ամսում 100 դիմում, ապա, փաստորեն, գրավոր դիմումներն էլ բավարար հիմք չեն քրգործեր հարուցելու համար:

Պրն Մինասյանը դժգոհեց նաեւ այն փաստից, որ դատախազությունը քաղաքացիական գործերով իրավասու չէ մասնակցել դատական պրոցեսներին, իսկ փաստաբանները հրաժարվում են անվճարունակ խավի շահերն առանց հոնորարի պաշտպանել: Կարելի է արձանագրել, որ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ բաժնի պետի եւ լրագրողների երկխոսությունը չստացվեց, ուստի հանդիպումը նախատեսվածից շուտ ավարտվեց: Քանի որ մեր հասարակության մեջ կոռուպցիան հաճախ նույնացվում է կաշառքի հետ, փորձենք՝ օգտվելով «Հակաստվերի» հրատարակած «Կոռուպցիա» բրոշյուրից, համառոտ ներկայացնել այդ երեւույթը: Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ հօգուտ մասնավորի:

Դրա մեջ է մտնում «կառավարման ներքո գտնվող գույքի հանցավոր յուրացումը կամ վատնումը, կաշառքը, հովանավորչությունը, շահերի բախման նպաստավոր օգտագործումը եւ քաղաքական կոռուպցիան կամ լոբբինգի անթույլատրելի մեխանիզմների կիրառումը»: Կոռուպցիայի տարածման պատճառներից մեկը քաղաքական եւ տնտեսական իշխանությունները չտարանջատելն է: Կոռուպցիան անմիջականորեն ազդում է ապրանքների ու ծառայությունների գների վրա, հանգեցնում է երկրորդական ապրանքների ու անորակ տեխնոլոգիաների օգտագործման, տնտեսապես անհեռանկարային ծրագրերի ֆինանսավորման: Կոռուպցիան խաթարում է ներդրումային միջավայրը, բարոյազրկում պետական ապարատը՝ ազնիվներին ստիպելով հետեւել կոռումպացվածների օրինակին:

Դատական կոռուպցիան հանգեցնում է նրան, որ ով շատ փող ունի, նա միշտ ճիշտ է: Կոռուպցիայի արդյունքում երկրում ստեղծված համախառն արդյունքը ոչ ճիշտ է բաշխվում: Կոռուպցիայի տիրապետության դեպքում բնակչությունը չի մասնակցում ընտրական գործընթացներին, ձեւավորվում են քրեածին կառույցներ եւ այլն: Եվ վերջապես՝ քաղաքական էլիտայի կոռումպացված լինելու մեջ համոզված ժողովրդին դժվար է ներքաշել հակակոռուպցիոն պայքարի մեջ: Մի խոսքով՝ կոռուպցիան վտանգավոր չարիք է, որից ազատվելն ամբողջ աշխարհում համարում են տվյալ պետության առաջընթացի գլխավոր նախապայմանը:

Արմինե Օհանյան

Տպել
1394 դիտում

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան