Ի՞նչ անել. ավանդների հարցը կրկին օրակարգում

24/08/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 24-ի համարում

Օգոստոսի 1-ին լրացել է այն վերջնաժամկետը, երբ 2005-ի ապրիլին ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծված ավանդների հարցով հանձնաժողովը պետք է ներկայացներ իր վերջնական եզրակացությունը՝ հնարավո՞ր է 2006-ի բյուջեում ներառել խորհրդային տարիների ավանդները վերադարձնելու գումար, թե՞, ինչպես պնդում է հանրապետական վարչապետը, առաջիկա տարիներին փող չկա։ Երբ ապրիլին, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, ավանդների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվեց 44 պատգամավորի ստորագրություն, որոնց թվում էր նաեւ ԱԺ նախագահն իր ողջ խմբակցությունով, Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ դեռ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի նախագահությամբ, ստեղծեց ավանդների հարցն ուսումնասիրող հանձնաժողով, որը վերջապես պետք է լուծեր ավանդների բազմաչարչար խնդիրը:

Պատգամավոր Հովհաննիսյանն էլ, որը դեռ հունիսին էր մտադիր նախաձեռնել Քոչարյանի իմպիչմենտի գործընթացը, քանի որ վերջինս դրժել էր 98 թվականի նախընտրական իր խոստումն ու չէր ուզում վերադարձնել ժողովրդի ավանդները, հայտարարեց, որ պատրաստ է մեծահոգաբար սպասել եւս երկու ամիս, մինչեւ հանձնաժողովը պաշտոնապես հրապարակի իր ուսումնասիրության արդյունքները: Թե ի՞նչ պետք է պաշտոնապես հրապարակի այդ  հանձնաժողովը, որեւէ կերպ պարզել չհաջողվեց։ Ավելին, նման հանձնաժողովի հետքն անգամ մենք չկարողացանք գտնել։ Պարզվում է, երբ Էդուարդ Մուրադյանը նշանակվեց ՀՀ տնտեսական դատարանի նախագահ, ավանդների հարցով հանձնաժողովի բոլոր հետքերը կորան այդ նշանակման ոլորաններում, եւ հիմա որեւէ մեկը որեւէ բանից տեղյակ չէ։

Հանձնաժողովի կատարած աշխատանքից, որն արդեն  ավարտել է իր հնգամսյա պաշտոնական գործունեությունը, տեղյակ չէին նաեւ խորհրդարանում։ Ժողովրդի ավանդները վերադարձնելու երդվյալ կողմնակից խմբակցության՝ ՕԵԿ-ի անդամ Հովհաննես Մարգարյանն անգամ չէր էլ հիշում, թե ե՞րբ է նախագահը ստեղծել այդ հանձնաժողովն ու ո՞վ է հանձնաժողովի նախագահը։ Եւ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշում է, որ նման հանձնաժողով գոյություն ունեցել է, բայց նա եւս որեւէ տեղեկություն չուներ հանձնաժողովի կատարած աշխատանքից եւ չէր էլ ուզում ունենալ. ՀՀԿ-ն մնում է իր անսասան տեսակետին, որ այս պահին ՀՀ-ն իր 2 միլիոն 200 հազար ավանդատուներին արժանավայել կերպով ավանդ վերադարձնել չի կարող, իսկ ժողովրդին նվաստացնել, ի տարբերություն որոշ պոպուլիստ կուսակցությունների, ՀՀԿ-ն չի պատրաստվում:

Եւ չնայած ԱԺ միջանցքներում շրջող լուրերի, թե ԱԺ նախագահը սպառնացել է, որ եթե սեպտեմբերին ավանդների հարցով օրակարգում գտնվող երեք օրենքի նախագծերը չքննարկվեն եւ չկայացվի որոշում՝ 2006-ի հունվարից սկսել սոցիալական որոշ խմբերի ավանդների վերադարձը, ՕԵԿ-ը դուրս է գալու կոալիցիայից, ՕԵԿ-ում,  սակայն, հրաժարվում են մեկնաբանել այդ լուրն ու առաջարկում են սպասել մինչեւ աշնանային նստաշրջանի առաջին նիստը, երբ պարզ կլինի նստաշրջանի օրակարգը։ Ի դեպ, այդ հանձնաժողովը, որն իր հնգամյսա գործունեության ընթացքում միայն մեկ անգամ ասուլիս հրավիրեց՝ տեղեկացնելու, որ հանձնաժողովի գործունեությունը երկարացվում է եւս երկու ամսով, որեւէ՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական տեղեկատվություն չի տրամադրել նաեւ խորհրդարանի նույնանուն հանձնաժողովին:

Համենայնդեպս, ավանդների հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Աղասի Արշակյանը այդ հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին ունի զրոյական տեղեկություն. «Այդ հանձնաժողովը ստեղծվեց այն ժամանակ, երբ խորհրդարանում ավանդների հարցով սկսեցին որոշակի կրքեր բորբոքվել եւ դրանց գոլորշին բաց թողնելու համար ստեղծեցին լղոզված այդ  հանձնաժողովը: Կոնկրետ ինձ համար միանշանակ էր, որ այդ հանձնաժողովը ոչինչ էլ իրականում չէր անելու»,- ասում է Աղասի Արշակյանը։

Ինչեւէ, ավանդների բազմաչարչար հարցը կրկին մտնում է քաղաքական օրակարգ, եւ այս անգամ կրքերն այդ թեմայի շուրջ իրոք բուռն են լինելու, որովհետեւ նախընտրական սեզոններից առաջ պոպուլիստական թեմաները դառնում են խիստ նախապատվելի: Ավանդների թեմային ընդառաջ իր հերթական քաղաքական ակցիան է նախապատրաստում նաեւ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին օրը պատգամավորը խորհրդարանում կրկին նախաձեռնելու է ստորագրահավաք՝ 2 միլիոն 200 հազար ավանդատուներին խաբած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու համար.

«Ես վստահ եմ, որ ավանդների հարցը կրկին փորձելու են տարբեր պատճառաբանություններով թաղել, ուստի իմ խոստումը՝ նախագահի կողմից ստեղծված կառավարական հանձնաժողովի աշխատանքի անփառունակ ավարտից հետո կրկին նախաձեռնել պաշտոնանկության գործընթաց՝ ուժի մեջ է»,- հայտարարում է պատգամավորը։ Եւ եթե ընդդիմությունը եւս իր առաջիկա գործողությունների օրակարգում ներառի Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունը, պատգամավորը վստահ է, որ սպասվող քաղաքական թեժ աշնանը, երբ իրար են խառնվելու սահմանադրական եւ ՏԻՄ ընտրությունների անկանխատեսելի կրքերը, իր նախաձեռնած իմպիչմենտի գործընթացն այս անգամ շանս ունի պսակվելու հաջողությամբ։

Հ. Գ. Երեկ օրվա ավարտին մենք, այնուամենայնիվ, կարողացանք պարզել նախագահի ստեղծած հանձնաժողովի ճակատագիրը: ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Էդուարդ Մուրադյանի օգնական Աստղիկ Խալաթյանը մեզ տեղեկացրեց, որ Մուրադյանի գլխավորած հանձնաժողովի միսիան ՀՀ նախագահին ավանդների հարցով մասնագիտական տեղեկատվություն տրամադրելն էր, ինչը եւ արվել է: Այդ տեղեկատվությունը, սակայն, հանձնաժողովը հրաժարվում է հրապարակել՝ պատճառաբանելով, որ դա նախատեսված է միայն նախագահի համար:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
958 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը