Դոլար առնեմ... լողում է ու լողում

24/08/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 24-ի համարում

Հայկական դրամի մոտ մեկ տարի տեւած շարունակական արժեւորման փուլն ապրելուց հետո ազգս կրկին մտել է դրամի սահուն արժեզրկման փուլ: Երեկ չենջերում դրամը գնվում էր արդեն 475 դրամով, վաճառվում՝ 489 դրամով: Դրամի արժեզրկման այս փուլը սկսեց անցած ամսվա կեսից, երբ դոլարի գինը իջավ մինչեւ 435 դրամի:  Այսինքն՝ միայն մեկուկես ամսվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 9 տոկոսով: Կենտրոնական բանկի նախագահը նախորդ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ դրամի արժեզրկումը պատճառաբանեց երկու հիմնական գործոններով` ներքին եւ արտաքին: Ներքինն այն է, որ Հայաստանում գրանցվել է նկատելի գնանկում, որը պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների նվազմամբ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հուլիս ամսին անցած տարվա դեկտեմբերի համեմատ գնանկումը կազմել է ավելի քան 3 տոկոս: Արտաքին գործոնն էլ, ըստ ԿԲ նախագահի, եվրոյի համեմատ դոլարի եկամտաբերության կտրուկ աճն է, որը առաջացնում է մեծ շահագրգռվածություն ներդրումները եւ խնայողությունները դոլարով իրականացնելու համար: Շատ լավ: Իհարկե, կարելի էր սա թողնել առանց մեկնաբանությունների, եթե չլինեին Կենտրոնական բանկի նախագահի անցած տարվա մեկնաբանությունները դրամի արժեւորման կապակցությամբ: Շատ ժամանակ չի անցել, ու թերեւս հիշում եք, թե ինչպես էր մեկնաբանվում դրամի արժեւորումը:

Դրամն արժեւորվում էր, ինչպես մեկնաբանում էր ԿԲ-ն, որովհետեւ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր են, զբոսաշրջության կտրուկ աճ է գրանցվել, աճել են մասնավոր տրանսֆերտները եւ այլն: Ստուգել ենք, այս տարի զբոսաշրջությունը անցած տարվա համեմատ ոչ միայն չի նվազել, այլեւ աճել է: Չեն նվազել եւ աճել են նաեւ մասնավոր տրանսֆերտները: Տնտեսական աճն էլ այս տարվա առաջին կիսամյակում մեկ տոկոսով ավելի բարձր տեմպ է ունեցել, քան անցած տարի: Բայց անցած տարի այս ժամանակ դրամը սահուն կերպով արժեւորվում էր, իսկ հիմա նույնքան սահուն արժեզրկվում: Անցած տարի հուլիսի կեսերին դոլարի` ԿԲ-ի սահմանած փոխարժեքը կազմում էր 531 դրամ, իսկ օգոստոսի վերջին այն արդեն 515 դրամ էր:

Իհարկե, համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները անշուշտ կարող են ազդել դրամի պահվածքի վրա, բայց այդ գործոնները կարող էին չեզոքացվել մեր տնտեսական ավելի քան 10 տոկոս աճով, զբոսաշրջիկների բերած կանխիկ փողերով ու մասնավոր տրանսֆերտներով: Բայց ոչ` դրամը սկսեց արժեզրկվել: Ուրեմն, ո՞րն է պատճառը: Պատճառը հենց այն գնանկումն է, որը գրանցել է ազգային վիճակագրական ծառայությունը: Խնդիրն այն է, որ դոլարի փոխարժեքը Հայաստանում ամբողջովին պայմանավորված է գնաճի ցուցանիշով: Այսինքն՝ ԿԲ-ն դոլար-դրամ փոխարժեքը որոշում է ելնելով գնաճի տոկոսից` եթե գնաճը կարող է այնքան լինել, որ տարեվերջին անցնի պետական բյուջեով սահմանված 3 տոկոսից, ապա ԿԲ-ն սկսում է արժեւորել դրամը:

Սա հանգեցնում է նրան, որ գնաճի ցուցանիշի վրա ուղղակի եւ անուղղակի շատ մեծ ազդեցություն ունեցող, ասենք, բենզինի գինը դրամական արտահայտությամբ չի փոխվում, ինչը զսպում է գնաճը: Ասվածի ապացույցն այն է, որ այս տարվա ընթացքում բենզինի գինը մեր լցակայաններում դրամական արտահայտությամբ գրեթե չէր փոխվում ամիսներ շարունակ, բայց եթե այն վերածեինք դոլարի, ապա այն օր-օրի նկատելիորեն թանկանում էր: Այլ կերպ ասած, այժմ ԿԲ-ն օգտվում է ստեղծված իրավիճակից եւ իր համար «զապաս» ստեղծում: Այսինքն՝ ԿԲ-ն դրամը արժեզրկելու է այնքան ժամանակ, քանի դեռ գնանկման ժամանակաշրջանը չի ավարտվել: Հենց որ այն ավարտվի, ԿԲ-ն կրկին կարժեւորի դրամը:

Սա արվում է դրամի շարունակական արժեւորման բացասական հետեւանքները ինչ-որ չափով մեղմելու համար: Իսկ այդպիսիք կան եւ բավական զգալի են: Խոսքը մասնավորապես արտահանման մասին է, որը մեծապես տուժում է դրամի արժեւորումից, եւ այս մասին վերջերս հրապարակավ խոստովանել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը: Բայց սա դրամի արժեզրկման տարբերակներից մեկն է: Ամենեւին բացառված չէ, որ դրամի արժեզրկումը այլեւս հնարավոր չլինի կանգնացնել, եւ տարեվերջին ունենանք շատ ավելի մեծ գնաճ, քան սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով` 3 տոկոս:

Սա արդեն կնշանակի, որ ԿԲ-ն արդեն շատ ավելի վատ է վերահսկում իրավիճակը, քան, ասենք, անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, երբ դրամի արժեւորմամբ կարողանում էր զսպել գնաճը: Ի դեպ, դրամի արժեզրկման կամ արժեւորման մասին ցանկացած մեկնաբանությունից առաջ ԿԲ պաշտոնյաները սովորաբար նշում են, թե դեռ 10 տարի առաջ Հայաստանը որդեգրել է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականություն: Դրամն, ինչ խոսք, լողում է, բայց շնորհիվ ԿԲ-ի կապած թոկի: Սա, իհարկե, երաշխիք է, որ ջրում չի խեղդվի, բայց կա վտանգ, որ շնչահեղձ կլինի հենց կապած թոկից:

Հայկ Գեւորգյան

Տպել
1383 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան