Մշակույթի նախարարությունը կասեցրել է Գյումրու քաղաքապետարանի ինքնագործունեությունը

24/08/2018 schedule17:35

Կումայրի պատմական միջուկի ամենահայտնի՝ Աբովյան փողոցում գտնվող Գյումրու Տիկնիկային թատրոնի պատի մի հատվածն արդեն մի քանի ամիս է՝ սահմանազատված է որպես շինհրապարակ: Աշխատանքները նախաձեռնել է Գյումրու քաղաքապետարանը: Կառույցի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատի ամրացման եւ խճանկարի տեղադրման աշխատանքներ են սկսել: Դրանք, սակայն այսօր դադարեցված են Մշակույթի նախարարության կողմից: Պարզվում է, քաղաքապետարանն այդ աշխատանքը սկսել է առանց թույլտվության, ինչի համար էլ նախարարությունը դրանք դադարեցրել է: Հենրիկ Գասպարյանն ասում է՝ իրենց քայլն ապօրինի որակել չի կարելի, քանի որ տիկնիկայինի շենքը համայնքապատկան է, ուստի վթարային պատի ամրացման եւ գեղարվեստական լուծումների համար իրենք ոչ մեկից չպետք է թույլտվություն վերցնեին: Սակայն խնդիր է ծագել շենքի նախագծի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի հետ:

«Համայնքն իր պատն ամրացնում է, ի՞նչ խնդիր կա: Մենք սկսեցինք, որովհետեւ այնպիսի աշխատանքներ էինք նախատեսել, որ շինթույլտվություն չէին պահանջում: Երեսպատում եւ պատի ամրացման մասնակի աշխատանք: Բայց, երբ որ տեսչության աշխատակիցները շրջել էին քաղաքում, տեսել էին, իրենք ահազանգել էին մշակույթի նախարարություն, նախարարությունն էլ մեզ հարցում արեց: Շենքի հեղինակն ի հայտ եկավ, եւ որոշակի հարցադրումներ դրեց մեր առջեւ, մենք էլ դադարեցրեցինք, եւ հիմա սպասում ենք, մինչեւ լուծումը գտնենք»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Պատի ամրացումից հետո գեղարվեստական ի՞նչ լուծում էր ի սկզբանե նախատեսված, եւ ի՞նչ խճանկար, հարցին Հենրիկ Գասպարյանը պատասխանեց. Հզոր Հայաստանի քարտեզն էր լինելու:

Կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Սակայն մեկ հարցում, ըստ Հենրիկ Գասպարյանի, ընդհանուր եզրահանգում կա: «Ե՛ւ հեղինակը, ե՛ւ բոլորը կարծում են, որ պատը պետք է վերականգնվի, վթարային է, նաեւ կարող է մասնակի փոփոխություն էլ կատարվի, դիմացի քարերը քանդվեն, չափերը փոխվեն, դա էլ է տարբերակ»:

Նաեւ քննարկման առարկա է կառույցի հին դրամարկղի մնալ-չմնալու հարցը: Դա, ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, չի գործում եւ ավելորդ է: Վերջնական որոշում չկա, բայց տարբերակներից մեկում հանվելու ենթակա է, մյուսում՝ մնալու:

Ի դեպ, Աբովյան փողոցը վերջին տարիներին անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ սկսած շենքի անվանումից մինչեւ կառույցների ձեւափոխություններ: Վերջերս էլ հենց փողոցի սկզբնամասում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը: Սա այն փողոցն էր, որտեղ նախատեսվում էր Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ 12 երեւելի անձանց արձանները կանգնեցնել: Գաղափարն անմիջապես գյումրեցիների կողմից մեծ դիմադրության արժանացավ եւ մերժվեց: Թե հիմա Տիգրան Մեծի ու Մեծ Հայքի խճանկարը ճարտարապետական ինչ լուծման արդյունքում էր քաղաքապետարանն ամրացնելու տիկնիկայինի պատին, կհստակեցվի կողմերի վերջնական քննարկման ավարտից հետո:

Տպել
2344 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս