«Շիրակ» ֆուտբոլային ակումբի որոշ երկրպագուներ համացանցում իրենց զայրույթն են արտահայտել: Հրապարակել են ակումբի նախկին մարզական տնօրեն Արարատ Հարությունյանի լուսանկարը (վերեւում) Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի օթյակում, նշել, որ այդտեղից հետեւել է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 թթ. առաջնության 4-րդ տուրի «Շիրակ»-«Փյունիկ» խաղին եւ քննադատության են արժանացրել ակումբին:

Հարությունյանի ներկայությունը նրանք անընդունելի են համարում, քանի որ նա մեղադրվում է պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի մեջ: Անցած մրցաշրջանի վերջնամասում՝ մայիսի 5-ին, ՀՖՖ-ն հայտարարեց, որ նա գումար է առաջարկել «Բանանցի» խաղացող Էդվարդ Կպոդոյին, որպեսզի վերջինս այնպես անի, որ 2017-18 մրցաշրջանի 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: ՀՖՖ-ն նաեւ ցմահ որակազրկեց մասնագետին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանը մեկնաբանեց լուսանկարի հետ կապված խոսակցությունները: Նա նշեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Հարությունյանը եկել է՝ խաղը դիտելու:

«Որպես երկրպագու եկել է՝ դիտելու առանց ոչ մի օրենք խախտելու: Ի՞նչ կապ ունի՝ որտեղից է նայում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նկարը տեսել է:

ՀԺ-ի հետ զրույցում ակումբի գործադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը նույնպես նշեց, որ Հարությունյանի ներկայության մեջ խնդիր չի տեսնում: Ավելացեց, որ հայկական ֆուտբոլում շատ են եղել դեպքեր, որ որակազրկված անձինք գնան մարզադաշտ:

ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հարությունյանից: Նա թեմայի շուրջ խոսել չցանկացավ: Միայն նշեց, որ որպես սովորական մարդ իրավունք ունի մարզադաշտում գտնվելու:

Բացի ՀՖՖ-ի կողմից ցմահ որակազրկելուց՝ Հարությունյանը նաեւ հեռացվել էր ակումբից: Հետագայում ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով (մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպիչներին, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչներին ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամներին կաշառք տալը): Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է ակումբին, ապա ՀՖՖ-ի կողմից տուգանվել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Իսկ թիմի՝ առաջնությունում վաստական միավորները կրճատվել էին 12-ով, ինչի արդյունքում չկարողացավ պայքարել չեմպիոնի կոչման համար:

Տպել
2991 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ