Թումո-Երևան է այցելել Գերմանիայի կանցլեր Մերկելը՝ բիզնես պատվիրակության հետ (լուսանկարներ)

Այսօր Թումո Երևան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի խորհրդարանական և բիզնես պատվիրակությունների ուղեկցությամբ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին ներկայացրեց արտադպրոցական կրթության Թումոյի նորարարական ծրագիրը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Շրջայցի ընթացքում կանցլերն ու պատվիրակության անդամները ծանոթացան Թումոյի կրթական ծրագրին։ Մերկելը հանդիպեց ուսանողների, ովքեր մասնակցում են զանազան դասընթացների Թումոյի կրթական ոլորտներում, ինչպես խաղերի ստեղծումն ու անիմացիան, ինչից հետո ծանոթացավ ուսանողների նախագծերի ռոբոտաշինության, ծրագրավորման, դիզայնի և այլ ոլորտներում։ Պատվիրակությունը նաև այցելեց Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling Animation Studio-ն:  

Շրջայցով տպավորված Մերկելը նշեց. «Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»: Գերմանիայի կանցլերն ու Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը քննարկեցին իրենց տեսլականները կրթության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան Թումոյի բացառիկ կրթական մոդելին ու Փարիզի, Բեյրութի և Տիրանայի գալիք կենտրոններին:

Տպել
2179 դիտում

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կդառնան պատգամավոր

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինք․ Բալասանյան

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները

ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները. չորս օրից նախագիծը կդրվի քվեարկության. բազային կենսաթոշակն ավելանալու է

Մի վաճառեք ձեր ձայնը․ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում․ Սվիտալսկի

Արտակարգ դեպք Երեւանում․ կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ

Մեծ կարեւորություն ենք տալիս վերականգնվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը․ Տիգրան Ավինյան

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով․ կարագում բացակայել է կովի կաթը

ՀՀ եւ Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են երկու համագործակցության ծրագիր

Դավիթ Սանասարյանի բացած դուռը փակվել է. Մարալիկում բողոքի ակցիան ընդդեմ Արտակ Գեւորգյանի վերսկսվել է

«Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր․ ՊԵԿ

ՀՀ-ում երկրորդ կյանք են տալիս պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին եւ կենցաղային այլ թափոններին (տեսանյութ)

Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

ՀՀ բնակիչները կասկածվում են Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար

Թաղային հեղինակություն ասելով՝ նկատի ունեմ թաղում հեղինակություն ունեցող մարդ. Արայիկ Աղաբաբյան