Հասարակական հիմունքով. աուդիտ ենք անում

25/08/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 25-ի համարում

Տպավորությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ իրադարձություններ չեն զարգանում, խաբուսիկ է: Իրադարձությունները զարգանում են, այն էլ բավական սրընթաց: Այսօր, մեր հավաստի տեղեկություններով, Հայաստան է ժամանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Մանտրովը: Ի դեմս հենց Մանտրովի է «ՀԷՑ»-երի նոր սեփականատերը, այսինքն, ինչպես իրենք են ասում, նոր կառավարիչը՝ «Ինտերէներգոն», ներկայացվում Հայաստանում: Դա այն նույն Մանտրովն է, որը հուլիսի 21-ին հրավիրած ասուլիսում ՌԱՕ ԵԷՍ-ի անունից մեկնաբանում էր «ՀԷՑ»-երի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ: Այսինքն՝ այսուհետ ասելով «Ինտերէներգո»՝ պետք է հասկանալ Միխայիլ Մանտրով: Այցի նպատակը, որքան հնարավոր եղավ պարզել, «ՀԷՑ»-երի, այսպես կոչված, կառավարումը ստանձնելու հետ կապված խնդիրների լուծումն է:

Սա ընդհանուր առմամբ: Իսկ ավելի կոնկրետ, Մանտրովի այցի մանրամասները, մասնավորապես նրա նախատեսած հանդիպումների գոնե մոտավոր շրջանակը պարզ չէ: Բայց այս այցը գուցե հատուկ ուշադրության չարժանանար, եթե չլիներ մեկ այլ տեղեկություն: Խնդիրն այն է, որ ՌԱՕ ԵԷՍ-ի պատվերով աուդիտ է սկսվել «ՀԷՑ»-երում: Աուդիտն իրականացնում է ֆինանսիստների եւ էներգետիկների մի խումբ: Ամենաուշագրավն այն է, որ այդ խումբը գլխավորում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության, հանրության մեջ ավելի հայտնի ԿՌՈՒ-ի պետ Ռոմիկ Միրզոյանը: ԿՌՈՒ անվանումը ինքնին բավական վախենալու ասոցիացիաներ է առաջացնում, սակայն տվյալ դեպքում սարսափելի ոչինչ չկա:

Պարոն Միրզոյանը, որին հանդիպեցինք «ՀԷՑ»-երի գլխավոր մասնաշենքում, հայտնեց, որ ինքը այս աշխատանքը կատարում է ոչ թե պաշտոնի բերումով, այլ որպես անհատ եւ այդ աուդիտին հատկացնում է միայն իր ազատ ժամանակը, մասնավորապես ընդմիջման ժամերը: Այլ կերպ ասած, աշխատում է հասարակական հիմունքներով: Աուդիտը սկսվել է ավելի քան երկու շաբաթ առաջ եւ, ինչպես նշեց պրն Միրզոյանը, կտեւի եւս մոտ երեք ամիս: Ի՞նչ վիճակ են արձանագրել աուդիտորները: Այս հարցի պատասխանը, բնականաբար, ստանալ չհաջողվեց. «Մենք չենք կարող հրապարակել մեր աշխատանքի արդյունքները: Դրանք մենք կարող ենք տրամադրել միայն պատվիրատուին, եւ միայն պատվիրատուն կարող է որոշել՝ հրապարակման ենթակա՞ է այն, թե՞ ոչ»,- հայտարարեց պրն Միրզոյանը:

Ինչպիսի փաստեր կհայտնաբերի աուդիտը, հայտնաբերելու դեպքում պատվիրատուն կհրապարակի այն, թե ոչ, այս պահին շատ դժվար է ասել: Սակայն եթե խոսենք հավանականությունների լեզվով, ապա դրանց հրապարակման հավանականությունը շատ փոքր է: Նման պնդման հիմք է հանդիսանում այն, որ «կառավարումը» ստանձնելու համար 73 մլն դոլար վճարած ՌԱՕ ԵԷՍ-ը խուսափել է միջազգային աուդիտ հրավիրելուց եւ ապավինել է «հասարակական հիմունքներով», միայն ընդմիջման ժամերին այստեղ աշխատող տեղացի մասնագետներին: Ի՞նչ կա թաքնված այս փաստի տակ: Ամենայն հավանականությամբ, ՌԱՕ ԵԷՍ-ը ցանկանում է խուսափել փաստացիորեն այլեւս իրեն պատկանող «ՀԷՑ»-երում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները միջազգային աուդիտորական ընկերությունների սեփականությունը դարձնելուց:

Որքան էլ աուդիտ իրականացնող ընկերությունը այդ տեղեկությունները չհրապարակելու պարտավորություն է ստանձնում, այդուհանդերձ «ՀԷՑ»-երի հարցում ՌԱՕ ԵԷՍ-ը այն վիճակում չէ, որ անվերապահորեն վստահի որեւէ արեւմտյան աուդիտորական ընկերության, մանավանդ, որ «ՀԷՑ»-երի ճակատագիրը հայտնվել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Կարելի է չկասկածել, որ Մանտրովի այցի նպատակներից մեկն էլ իր պատվերով սկսված աուդիտի նախնական արդյունքներին ծանոթանալն է: Չնայած տարօրինակ է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը 73 մլն դոլար է վճարել մի ձեռնարկության համար, որտեղ տիրող իրավիճակը պետք է ուսումնասիրի վճարումն իրականացնելուց հետո միայն:

Մանտրովի այցը նաեւ կարող է պայմանավորված լինել մի իրավիճակով, որը թերեւս անակնկալ է ՌԱՕ ԵԷՍ-ի համար, եւ պետք է խոստովանենք՝ նաեւ տեղական դիտորդների համար: Խնդիրն այն է, որ հայկական լրատվամիջոցները, թերեւս առանց բացառության, բավական բացասական դիրքորոշում են բռնել «ՀԷՑ»-երի վաճառքի կամ, ավելի ճիշտ, «Կառավարման հանձնելու» կապակցությամբ: Մի կողմից ռուսները լավ գիտեն, որ Հայաստանում բոլոր լրատվամիջոցները, բացառությամբ մի քանի թերթերի, լիովին վերահսկվում են իշխանությունների կողմից: Մյուս կողմից բոլորն են հասկանում, որ «ՀԷՑ»-երի վաճառքի գործարքը չէր կարող իրականացվել առանց ՀՀ ամենաբարձր իշխանության «դաբրոյի»: Այս երկու ակնհայտ իրողությունները, համաձայնեք, դժվար են համատեղվում, եթե չասենք, որ ընդհանրապես չեն համատեղվում: Բայց սա արդեն այլ խնդիր է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1482 դիտում

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր