Լիբանանյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով

27/08/2018 schedule12:12

Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից եւ պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։

Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, քննարկվել են նոր ներդրումների հետ կապված հարցեր։

Ավելի վաղ՝ 2017 թ. դեկտեմբերին եւ 2018-ի մարտին (վարչապետի գլխավորությամբ) տեղի են ունեցել հայաստանյան գործարար առաքելությունները դեպի Լիբանան։

Լիբանանյան ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման եւ այլ ոլորտներով։ Այցելության վերջին օրը նախատեսված է հանդիպում՝ «գործարար զրույցներ» ձեւաչափով։

Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության եւ գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։ 5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաեւ Շիրակի մարզ։

Տպել
3290 դիտում

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ