Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են արել, ինչո՞ւ. պարզաբանում է փոխնախարարը

Այսօր Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են արել եւ քաղաքացիները ստիպված տաքսիներով են եկել Երեւան: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գնացել էր Արմավիր՝ խնդրին ծանոթանալու համար: ՀԺ-ն զրուցեց Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ խնդիր էր առաջացել:

- Պարոն Փամբուխչյան, ի՞նչ խնդիր էր առաջացել այսօր Արմավիր-Երեւան երթուղու հետ կապված:

- Խնդիրը հետեւյալն է՝ գոյություն ունի Երեւան-Արմավիր գիծ եւ դրան զուգահեռ գոյություն ունեն ինչ-որ մեքենաներ՝ սպիտակ պետհամարանիշներով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը: Բնականաբար, այդ ապօրինի սպասարկող մեքենաները ազդում են ուղեւորահոսքի վրա:

- Այսինքն, իրարից ուղեւո՞ր են վերցնում:

- Այո, ու նաեւ կան տեղեկություններ, որ այնտեղ 50 դրամ էժան է, դե, բնականաբար, որ լիցենզավորում չի անցել, հարկ չի վճարում, հնարավորություն ունի այդպես անել: Հիմա արդեն ամբողջությամբ իրավիճակին տիրապետում ենք, ինչպես նաեւ բանակցում ենք «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հետ, որը սպասարկում է Երեւան-Արմավիր երթուղին: Գծատերն ասում է՝ մինչեւ խնդիրը չլուծվի, նա չի սպասարկելու, բայց խնդիրը ինչ-որ մեկի հրամանով չի լուծվելու, այսինքն՝ մեկ քայլով գործողություն չի: Մեր տեսչական մարմինը գնացել եւ արձանագրել է, որ ապօրինի սպասարկող մեքենաներ կան, բայց այդ մարմինը չունի տուգանելու լիազորություն, որովհետեւ լուծարվել է տրանսպորտային տեսչությունը, սա ընդհանուր տեսչական մարմին պետք է դառնա, որը չի կազմավորվել: Մենք պետք է համագործակցենք ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ՊԵԿ-ի հետ, ամեն մեկի մասով, ասենք ապօրինի ձեռնարկատիրություն, ԱԱԾ-ն բացահայտի՝ հովանավորներ կա՞ն, թե՝ ոչ:

- Այդ խնդիրը նո՞ր է առաջացել, թե նախկինում էլ է եղել:

- Նախկինում էլ է եղել, տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը ասաց, որ նախկինում էլ է եղել եւ պայքարել են այդ խնդրի դեմ:

- Տեղեկություն կար, որ վարորդների համար դրված պլանը բարձրացվել է, դրա համար են բողոքում, դա սո՞ւտ է:

- Ես էլ ունեի նման տեղեկություն, բայց վարորդների հետ խոսելուց հետո հասկացա, որ անգամ իջեցրել են օրական պլանը: Խնդիրը կապված է ուղեւորահոսքի հետ:

- Իսկ այդ ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնող մեքենաները ինչ-որ ընկերությո՞ւն են ներկայացնում, թե՞ անհատներ են:

- Դա չգիտենք, խնդիր կա նաեւ մի քանի երթուղիների հետ կապված` Երեւան-Մյասնիկյան, Երեւան-Մեծամոր: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անելու ենք, որ օրինական լուծում ստանա հարցը:

Տպել
883 դիտում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչու՞ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին

Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

6 տարի է՝ քննարկում են, բայց գազն այդպես էլ գյուղ չի հասնում

Ինչու՞ է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է. մեկնաբանում է նախարարը

Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

Լարված իրավիճակ. ցուցարարները փորձում էին մտնել կառավարություն, նրանց հետ հանդիպեց վարչապետը

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց