ԲԿ-ի նախկին տնօրենի հետ կապված աուդիտի արդյունքները շատ-շատ տխրեցնող էին. Գարիկ Սարգսյան

30/08/2018 schedule18:10

«Անձնավորված պայքար ոչ ոքի դեմ չի գնում, ընդամենը գնում է պայքար մարզում օրինականությունը վերականգնելու, օրենքի գերակայությունը վերականգնելու եւ հիմնականում կոռուպցիայի դեմ պայքար: Որտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, որտեղ կան ինչ-որ չարաշահումներ մեր ուշադրության կենտրոնում են»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են հրապարակումները այն մասին, որ նա պայքար է սկսել նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ նրա եղբոր` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի դեմ:

«Ասում են, թե մենք աուդիտ ենք իրականացնում ՀԷՑ-ում, բայց մարզպետարանը նման գործառույթ չունի, մենք չենք կարող նման բան անել: Մենք աուդիտ ենք անում մեր ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում: Ավարտել ենք Մասիսի ԲԿ-ի աուդիտը: Իսկ մասնավոր հիմնարկներում չենք կարող իրականացնել»,- նշեց Սարգսյանը:

- Մասիսի ԲԿ-ի տնօրենը ձեր դեմ դատական հայց է ներկայացրել, ճի՞շտ է:

- Դատարանում վիճարկում են ԲԿ-ի տնօրենին ազատելու կարգադրությունը, դա պրակտիկայում ընդունված է: Մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում, այս դեպքում նախկին տնօրենը պաշտպանում է իր իրավունքները դատարանում: Սակայն ասեմ ձեզ, որ մեր աուդիտի արդյունքները շատ-շատ տխրեցնող էին, կապված ԲԿ-ի նախկին տնօրենի հետ:

- Իսկ դրանք ենթակա չե՞ն հրապարակման:

- Մենք կարող ենք հրապարակել, սպասում եմ աուդիտի խմբի վերջնական եզրակացությանը: Երբ կունենանք եզրակացությունը, կուղարկենք դատախազություն, այնտեղ շատ հանգամանքներ կան, որոնք քրեական տարրեր են պարունակում:

- Հրապարակումներ եղան, որ ձեր աշխատանքն արդյունավետ չէ եւ դուք այդքան էլ լավ չեք հասկանում ձեր աշխատանքից: Կա՞ նման բան:

- Նման հրապարակումների ծանոթ չեմ: Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ աշխատանքը, դա թող գնահատի Արարատի ժողովուրդը, այլ ոչ թե մամուլը հրապարակումներ անի՝ արդյունավետ է, թե՝ ոչ: Ընդամենը ասեմ, որ արդյունավետության հետ կապված դեռ վաղ է գնահատել, այս պահին մենք ունենք դժվարություններ մեր ոռոգման համակարգի հետ կապված, որի պատճառը հիմնականում ջրի սակավությունն է:

Մենք այստեղ ունենք պոմպակայան, որը մշտապես աշխատում է, իսկ ջրամբարում եղած ջրի քանակը շատ քիչ է, այդ պատճառով անցել ենք ռեժիմային ջրապահովման: 7 օր ջուր ենք մղում, 3 օր դադարեցնում ենք, դա ջրային կոմիտեի հետ համաձայնեցված է: Կառավարության հետ բանակցություններ էին ընթանում նոր քանակի ջրթող իրականացնելու համար, ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 40 մլն խորանարդ մետր ջրառ անելու նախագիծը:

Տպել
1702 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ