Այլ նախարարության կառույցում, թե առանձին՝ մշակույթի նախարարություն պիտի լինի. Մակունց

Նախարարությունների թվի օպտիմալացման անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնվեցին ուշադրության կենտրոնում:

Կառավարման 100 օրվա հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն, եւ դրանց թիվը պետք է զգալիորեն պակասի: Դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ սպորտի նախարարությունը կարող է միավորվել մշակույթի նախարարության հետ: Կարծիքներ եղան նաեւ սփյուռքի նախարարության կրճատման, անգամ կրթության եւ մշակույթի նախարարությունների միավորման մասին:

«Հայկական ժամանակ»-ը  զրուցել է ուշադրության կենտրոնում հայտնված կառույցներից մեկի ղեկավարի՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Վերջինս հայտնեց, որ կառավարությունում դեռ նմանատիպ քննարկում չի եղել: Նշեց, որ մշակույթի նախարարությունը որպես առանձին նախարարություն, կամ փոփոխված ձեւաչափով ու որեւէ այլ կառուցվածքով՝ պետք է գոյություն ունենա: «Ձեր հարցը հավանաբար, հանրահավաքի ժամանակ Փաշինյանի հայտարարության հիման վրա է, սակայն, որեւէ այլ նախարարության կառույցում կամ առաձին՝ մշակույթի նախարարությունը պիտի լինի, դա միանշանակ կարող եմ վստահեցնել»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է նախարարությունների փակման կամ միավորման հարցին՝ Մակունցը վստահություն հայտնեց, որ դրանք ոչ թե փակվում են, այլ հնարավոր է կրեն կառուցվածքի կամ ձեւաչափի փոփոխություն: «Եթե անգամ նախարարությունը ներկայացված է լինելու որեւէ այլ նախարարության կառուցվածքի մեջ, դա ընդամենը ձեւաչափի փոփոխություն է եւ միեւնույն է՝ դրանք գործելու են, պարզապես արվելու է աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ սպորտը կրկին վերամիավորվի մշակույթի հետ, դառնա մեկ նախարարություն, նախարարն ասաց. «Հանպատրաստից չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետեւ ցանկացած որոշում, որը կկայացվի, միեւնույնն է՝ լինելու է համապարփակ եւ երկարատեւ քննարկումների արդյունքում»:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ ՀԺ-ին տեղեկացրել էր, որ այս շրջանում հարցը ընթացքի մեջ է: Վերջինս նշել էր, որ օպտիմալացման տարբեր ձեւաչափեր են ուսումնասիրվում ու քննարկվում:

Տպել
2738 դիտում

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով