Գործարարներ, քաղաքապետեր, պետծառայողներ. նախագահն ընդունել է լիբանանյան պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խորը բարեկամությամբ, եւ Հայաստանը խրախուսում է Լիբանանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանում թե լիբանանահայերի, եւ թե լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, եւ առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար: «Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլեւ հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է նաեւ պատվիրակության անդամների հարցերին:

Տպել
653 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին