2019 թվականին եւս ջրի սակագնի բարձրացում է սպասվում. նախապես շրջագայություն եղե՞լ է

Օգոստոսի 25-ին կոռուպցիոն սենսացիոն սխեմայի բացահայտում տեղի ունեցավ: Պարզվեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները խմելու ջրի սակագինը բարձրացնելու որոշում կայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության միջոցներով Փարիզում տուրիստական շրջագայություն են կատարել: Այս մասին փոխանցում են ՀՀ ոստիկանությունից՝ հղում անելով ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալներին:

Խոսքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման մասին է, որի արդյունքում խմելու ջրի սակագինը բարձրացավ 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Իսկ ահա փարիզյան ճանապարհորդությունը տեղի էր ունեցել նույն թվականի օգոստոսի 27-ին: «Տուրիստական» շրջագայության մասնակիցները եղել էին ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ կառույցի յոթ այլ աշխատակիցներ: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության տվյալների՝ այդ ճանապարհորդությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վրա արժեցել է 12,5 միլիոն դրամ՝ ներառյալ ավիատոմսերը եւ հյուրանոցը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կիսում ոստիկանության մեղադրանքները: Երեկ ՀԺ-ի հետ զրույցում կառույցի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուտով կպատասխանեն վերոնշյալ հայտարարությանը: Նրա փոխանցմամբ՝ կառույցում խիստ զբաղված են եւ ամենայն զգուշությամբ պատրաստում են պատասխան հայտարարությունը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Սակայն կայքերից մեկի հետ զրույցում Նազարյանը կաշառքով գործարքի գնալու մեղադրանքների վերաբերյալ ասել էր. «Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել: Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ, որովհետեւ եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել: Պետք է խորությամբ ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Կա կառավարության եւ Փարիզում գտնվող «Վեոլիա» ընկերության միջեւ պայմանագիր՝ միջազգային մրցույթի արդյունքում, որտեղ սակագնային սցենարն արդեն հաստատված է եղել։ Մեր գործառույթը խիստ սահմանափակ է, մենք ոչինչ չէինք կարող անել, մենք ընդամենը դակիչի դեր ենք կատարել»,- ասել էր նա:

Այս գործով նախաքննությունը շարունակվում է, եւ մյուս բոլոր հարցերի պատասխանները իրավապահներն են տալու: Սակայն, մինչեւ այդ փորձենք հասկանալ, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երկարամյա նախագահի ղեկավարման շրջանում քանի անգամ է ջրի սակագինը բարձրացել:

Ռոբերտ Նազարյանն այս պաշտոնը զբաղեցրել է 18 տարի անընդմեջ՝ 2003 թվականից: Երկու անգամ՝ 2008 եւ 2013 թվականներին վերանշանակվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: 2018 թվականի հուլիսի մեկին Նազարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է եւ նա վայր է դրել իր լիազորությունները:

Անդրադառնալով խմելու ջրի սակագնի բարձրացմանը՝ նշենք, որ, մասնավորապես, 2009-10 թվականներին մեկ խորանարդը եղել է 132 դրամ: Չորս տարվա ընթացքում՝ մինչեւ 2014 թվականը սակագինն աճել է 38 դրամով եւ դարձել է 170 դրամ: 2017 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը դարձել է 180 դրամ: Մեկ տարվա ընթացքում գինն աճել է մոտ 12 դրամով եւ այս պահին ջուրը սպառում ենք 192 դրամով:

Սակայն ջրի գնի բարձրացումն այսքանով չի սահմանափակվում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին «Վեոլիա ջուր» ընկերությունից պաշտոնական գրություն է ուղղվել հանձնաժողովին, որպեսզի խմելու ջրի սակագինը 2019 թվականի համար վերանայվի: Հանձնաժողովն այս առաջարկությունը քննարկելու եւ պատասխան է տալու 80 աշխատանքային օրվա ընթացքում: ՀԺ-ն «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատուից հետաքրքրվեց, թե ընկերությունը ջրի սակագնի բարձրացման ինչ ակնկալիքներ ունի: Մուրադ Սարգսյանը պատասխանեց, որ դա հանձնաժողովի որոշելիքն է եւ պետք է սպասել սահմանված ժամկետի ավարտին:

Տպել
1459 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ