Արմավիր-Երեւան երթուղու «Գազելների» վարորդները դադարեցրել են գործադուլը

28/08/2018 schedule10:10

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր` օգոստոսի 27-ին, հանդիպել է Արմավիր-Երեւան երթուղու` գործադուլ անող վարորդների հետ եւ քննարկել խնդիրները: Փոխնախարարն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ նրանց բողոքի պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է.

«Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլեւս նախարարության կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է եւ չի կարող համապատասխան քայլեր իրականացնել ապօրինի ուղեւորափոխադրողների նկատմամբ: Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող վարորդները գործադուլը շարունակեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության դիմաց՝ կայանելով մեքենաները Վազգեն Սարգսյան փողոցի վրա:

Զրուցեցի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, ինչպես նաեւ վարորդների հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց վաղվանից շահագործել երթուղին մինչ առկա խնդիրը, ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ լուծում կստանա եւ կբացառենք ցանկացած տեսակի ապօրինություն»,- գրել է փոխնախարարն ու հրապարակել լուսանկարներ:

Տպել
400 դիտում

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է

Դեռ չի կողմնորոշվել․ Քոչարյանը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուժի աջակցությամբ է զբաղվելու քաղաքականությամբ

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում

Ընտրողների թիվը 848 343 է. ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ընտրությունների վերջնական ցուցակները

Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի հավաքին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. Փաշինյան

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին