Սեւանի ջուրը հասնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. բնապահպան

Արդեն երկու ժամ է՝ Ազգային ժողովի դիմաց «S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կոչ են անում խնայել Սեւանա լիճը, կանխարգելել Սեւանից ջրի հավելյալ բացթողումը: 

Նախաձեռնության անդամները ԱԺ-ի դիմաց հայտարարեցին, որ իրենց համար կապ չունի, թե որ կառավարությունն է այդ նախագիծը ներկայացնում: Իրենք շարունակելու են պայքարել Սեւանի պահպանության համար: 

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ կառավարությունը ներկայացրել է դիրքորոշում, որ այլ ճանապարհ չկա, քան Սեւանից ջուր վերցնելը: 
«Ո՛չ բնապահպանները, ո՛չ գիտնականները, ո՛չ կառավարությունը չեն կանխատեսել, որ կլիմայական այսպիսի փոփոխություններ կլինեն: Հույս ունենք, որ Սեւանը կշարունակի յոլա տանել, բայց Սեւանի հետ կատարվածը՝ մամռակալումը, գույնի փոփոխությունը, վկայում են, որ Սեւանը վտանգված է»,- նշեց նա:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք չեն գնում ծայրահեղ քայլերի, չեն փակում օրինակ՝ փողոցը, խնդրել են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու Սեւանի իրական վիճակը: 
Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ հայտարարեց, որ ջուրը հասնում է տեղի պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

«Այն, որ Սեւանի թափանցիկությունը վերացավ, այն, որ Սեւանը մամռակալեց, վկայում է այն մասին, որ Սեւանը վտանգված է: Անցյալ տարի ջրի մակարդակը բարձրացավ, տեխնիկա գնեցին, որ մաքրեն ջրի հատակը, հետո պարզվեց, որ Սեւանում չի աշխատում այդ տեխնիկան: Վտանգված է Սեւանի բուսական ու կենդանական աշխարհը»,- ասաց Զառաֆյանը: 

«S.O.S Սեւան» նախաձեռնությունը նաեւ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սեւանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:

Մեկ այլ բնապահպան էլ հայտարարեց, որ ջուրը ոչ թե գյուղատնտեսական նշանակության համար է բաց թողնվում, այլ էներգետիկ բիզնեսի համար:

Տպել
4080 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է