Չարաշահումներ Արթիկում՝ սոցնպաստների տրամադրման գործընթացում․ երկու անձ է մեղադրվում

Սոցնպաստների տրամադրման գործընթացում առերեւույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից առերեւույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում իրենց սպասարկման գոտում գտնվող բնակավայրերի առանձին բնակիչներին սոցիալական անապահովության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու եւ նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու գործողությունները կատարելու դիմաց անձամբ պահանջել եւ նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: 

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ Շիրակի մարզպետարանի Արթիկի  սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ կայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք եւ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական եւ այլ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց, նրանց գործողություններից տուժած շահառումների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու եւ վերականգնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզում գործող Գյումրի 1, Գյումրի 2, Աշոցքի, Անիի եւ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ, որոնցով պաշտոնատար անձ չհանդիսացող 6 հանրային ծառայող ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որոշումներով նշված հանրային ծառայողներից 3-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործերով պազված՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 8.843.500 ՀՀ դրամ:  

Տպել
1570 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի