Երեւանի ընտրություններին չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Շարմազանով

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ եւ առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:

«Երեւանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ եւ առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է եւ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում:

«Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին:

Անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Շարմազանովը նշեց, որ եթե ՀՀԿ-ն չմասնակցի դրանց, ապա «պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա եւ գրի՝ փակ է»: «ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տպել
769 դիտում

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը