Ի՞նչ կլինի. ֆավորիտները Զեյթունում հայտնի են

28/08/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 26-ի համարում

Սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթունում կայանալիք թաղապետի ընտրությունները բավական հետաքրքիր ընթացք կարող են ունենալ: Բանն այն է, որ այս համայնքի թաղապետի ընտրությունների շուրջ քաղաքական շրջանակներում այնպիսի դասավորություն է ստեղծվել, որ հաղթողի հիմնական երկու հավակնորդների ցանկից դուրս է մնացել գործող թաղապետ Ռուբեն Սինոյանը: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք, որ Քանաքեռ-Զեյթունում առաջադրվել են թաղապետի չորս թեկնածուներ, որոնցից հաղթողի հիմնական հավակնորդները երկուսն են՝ «Սամարկ» ՍՊԸ («Սամարկ» տպագրատուն) տնօրեն Արայիկ Քոթանջյանը եւ «Քանաքեռի Նորայր» ՍՊԸ տնօրեն Վալերի Հարությունյանը:

Գործող թաղապետ Ռոբերտ Սինոյանի հաղթելու շանսերը գնահատվում են շատ ցածր, իսկ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի (հանրությանն առավել հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) հսկիչ Պետրոս Սողոյանի թաղապետ դառնալու հնարավորությունը համարվում է գրեթե զրոյական:  Ա.Քոթանջյանին սատարելու մասին արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որի համար այս հարցը, ըստ իրեն, սկզբունքային խնդիր է: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում հայտնի է, որ Ա.Քոթանջյանին է սատարում նաեւ նախկին ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն Ա.Քոթանջյանին ոչ պաշտոնական քաղաքական աջակցություն է խոստացել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության տարածքային կառույցը: Մյուս կողմից ՕԵԿ-ը խոստացել է Քանաքեռ-Զեյթունում պահպանել քաղաքական չեզոքություն, ինչը եւս Ա.Քոթանջյանի համար գրեթե աջակցություն է: Որոշ տեղեկությունների համաձայն Հայաստանի կառավարության գործերի կառավարիչ Հայկարամ Մխիթարյանը եւս սատարում է «Սամարկ» ՍՊԸ-ի տնօրենին: Սակայն նրա աջակցությունն ավելի շատ ոչ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ նրա եւ իր կուսակցության` ՀՀԿ-ի մոտեցումներն այս հարցում չեն համընկնում: Ա.Քոթանջյանի կողմնակիցներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ ՀՀԿ-ն խոստացել է սատարել Վալերի Հարությունյանին:

Վալերի Հարությունյանը, որը 90-ականների վերջին զբաղեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենի պաշտոնը, նույնպես բավական ազդեցիկ քաղաքական աջակիցներ ունի: Մասնավորապես, Վ.Հարությունյանի հիմնական հենարանը համարվում է ԱԺ «Ժողոպատգամավոր» խմբի անդամ Արտուշ Սիմոնյանը: Նա մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել նախկին թիվ 5 ընտրատարածքից: Վ.Հարությունյանին սատարելու համաձայնություն են տվել նաեւ Ա.Սիմոնյանի խմբակիցները: «Ժողպատգամավոր» խմբի օլիգարխներից բացի Վ. Հարությունյանին սատարում են նաեւ ԱԺ անկախ պատգամավոր օլիգարխներից մի քանիսը: Տվյալ դեպքում հիմնականում շրջանառվում են երկու անուններ` Ռուբեն Հայրապետյան եւ Խաչատուր Սուքիասյան:

Քաղաքական կուսակցություններից ՀՀԿ-ի հնարավոր աջակցության մասին արդեն իսկ նշեցինք: ՄԱԿ-ը եւս ամենայն հավանականությամբ կսատարի Վ.Հարությունյանին, ենթադրվում է, որ ՀՅԴ-ի Քանաքեռ-Զեյթունի տարածքային կառույցը եւս կաջակցի նրան: Իսկ որ ամենահետաքրքիրն է, մեր տեղեկություններով, «Զվարթնոցի» նախկին տնօրենին որոշակի աջակցություն են խոստացել նաեւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի տարածքային կառույցի որոշ ներկայացուցիչներ: Ինչպես նկատեցիք, վերը բերված երկու թեկնածուների քաղաքական աջակցության շրջանակները ընդգրկում են քաղաքական գրեթե ողջ համակարգը: Թերեւս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ գործող թաղապետ Ռուբեն Սինոյանի հաղթելու հնարավորությունը գնահատվում է շատ ցածր: Ավելին, նախորդ ընտրություններում վերջինիս հիմնական հենարանը եղել են ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը:

Սակայն քաղաքական շրջանակներում խոսում են, որ այս ընտրություններում նրանք երկուսն էլ չեն ցանկացել սատարել Ռ.Սինոյանին, քանի որ դրանից կրկնակի կարող էին տուժել. նախ հայտնի է, որ քանաքեռցիների եւ զեյթունցիների մեծամասնությունը գործող թաղապետից հիասթափված է եւ նրան դեմ է տրամադրված: Ուստի, վերը նշված պատգամավորների համար Սինոյանին սատարելը կնշանակեր այդ անել սեփական հեղինակության հաշվին: Ավելին, նման անշնորհակալ քայլը կունենար եւս մեկ բացասական հետեւանք` օլիգարխիայի շրջանում կարող էին հակասություններ ի հայտ գալ, ինչն այս դեպքում թերեւս լրիվ անտեղին կլիներ: Ուստի, Ռ.Սինոյանը, կարելի է ասել, թաղապետի ընտրություններին մասնակցում է միայնակ: Ի դեպ, քաղաքական շրջանակները նույնիսկ չեն բացառում, որ նա կհրաժարվի քվեարկությանը մասնակցելուց եւ կհանի իր թեկնածությունը: Ինչեւէ, ապրենք կտեսնենք: Իսկ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթունում բավական հետաքրքիր ընտրություններ են սպասվում:

Վահագն Հովակիմյան

Տպել
548 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը