Հնչեց հայրենիքիս հիմնը, աննկարագրելի պահ էր. Էդգար Ստեփանյանը յուրահատուկ նվաճման մասին

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արդեն Երեւանում է: Բարձր տրամադրություն ունի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունից հետո: Իր հետ բերել է օգոստոսի 21-26-ը Շվեյցարիայում կայացած մրցաշարի խմբակային վազք միավորներով մրցում մրցաձեւի (40 կմ, 200 շրջան) ոսկե մեդալը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց մրցակցության մասին ու կիսվեց տպավորություններով:

«Ուրախ եմ, որ կարողանում են հաջողության հասնել մեծահասակների պայքարում: Շատ ուժեղ մրցակիցներ էին, բոլորը պրոֆեսիոնալ ու տիտղոսակիր մարզիկներ: Դժվար պայքար էր ընթանում, կարողացա հաղթել, ու հնչեց հայրենիքիս հիմնը, դա աննկարագրելի պահ էր»,- ասաց նա:

Ստեփանյանը մեդալը նվաճել է վաստակելով 98 միավոր: Առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած իտալացի Մատեո Դոնեգայից (92 միավոր) ու բրոնզե մեդալակիր դարձած բելգիացի Բրայան Բուսաերից: Ստեփանյանի նվաճումը յուրահատուկ է. անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն է հեծանվասպորտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Սա հնարավոր դարձավ հետեւողական մարզումների, դժվար պահերին չհանձնվելու ու միշտ հաղթանակի հասնելու հավատի շնորհիվ: Նշանակում է, որ ճիշտ ճանապարհին եմ, ու տանջալից մարզումները տալիս են իրենց արդյունքը: Ամեն հաղթանակ ինձ համար իր տեղը ունի, ու մեծ նշանակություն եմ տալիս ամենքին: Դրանցից ամեն մեկը ունի իր պատմությունը, պարտավորեցնող է ու ուժ է տալիս, որ կարողանամ հաջողության հասնել, որքան էլ դժվար լինի»,- ասաց նա:

Այս տարվա մարտին Էդգարը հրավիրվել էր ամերիկյան Velo Pasadena թիմ: Մասնակցել է մրցաշարերի, զբաղեցրել մրցանակային տեղեր: Ընդգծում է, որ ԱՄՆ-ում ձեռք բերած փորձն էլ նպաստել է Շվեյցարիայում գրանցած հաջողությանը:

«ԱՄՆ-ում հանդես գալը իրոք մեծ նշանակություն ունեցավ այս տարի: Շատ մրցումների մասնակցեցի, փորձ ձեռք բերեցի, ու դա էլ օգնեց այս հաղթանակին»,- ասաց նա:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունում Ստեփանյանը պայքարել է նաեւ սկրետչ ու անհատական մրցավազք 4 կմ հետապնդումով մրցաձեւերին: Առաջինում զբաղեցրել է 12-րդ, իսկ 2-րդում՝ 11-րդ տեղը:

2015 թ. Էդգար Ստեփանյանը չեմպիոն էր դարձել Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: 2017 թ. նա Լեհաստանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության սկրետչ մրցաձեւում դարձել էր արծաթե մեդալակիր, ինչը նույնպես յուրահատուկ արդյունք էր: Դա հեծանվային սպորտում անկախ Հայաստանի պատմության 1-ին մեդալն էր մեծահասակների պայքարում:

Տպել
1145 դիտում

Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը ընկել է ու մահացել

Խաղաղության և հաղթանակի ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են

Կառավարությունն ու ԿԳ նախարարությունը բուհերի խորհուրդներում նոր անդամներ կունենան

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Բողոք չունենք. Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

Ինչպե՞ս են լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները. մանրամասնում է Սրբուհի Ղազարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Զորակցեք ու աջակցեք ՀՀ նոր եւ ժողովրդական կառավարությանը. կոչ Եվրամիության կառույցներին եւ միջազգային հանրությանը

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երեւանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում