Մենք չենք ասի՝ սա արվում է օլիգարխների պոմիդորը ջրելու համար. Բաղդասարյանի ակնարկը

Ուշացմանը հարգանքով են վերաբերվում, քանի որ կառավարությունը նոր էր, հնարավոր է իրավիճակին լավ չէր տիրապետում։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ քննարկվում էր Սեւանա լճից 40 մլն խմ ջրառի նախագիծը:

«Ամիսներ առաջ, երբ վարչապետ էինք ընտրում, երբ որ հաստատում էինք ծրագիր, այս ամբիոնից ես մի քանի մտահոգություններ հայտնեցի, որ երբ նոր կառավարությունը կզգա կառավարման ծանրությունը, նա կգիտակցի, որ շատ դեպքերում հանիրավի քննադատության է ենթարկել նախորդ կառավարությանն ու անդամներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց հասցեին ժամանակին ընդդիմադիրների որակումները 2 կերպ կարող է բնորոշել՝ կամ իրավիճակին չէին տիրապետում, կամ քաղաքական մանիպուլյացիա էր։

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախկինում այս իշխանությունը, երբ ընդդիմություն էր, նման նախագծերն անտեղի քննադատել է եւ դեմ է քվեարկել:

«Իհարկե, մենք այդ որակումները չենք տա, որ սա արվում է օլիգարխների համար, պոմիդոր ջրելու համար, այդ պատճառով դեմ ենք քվեարկելու. սա մեջբերումներ են իմ ընդդիմադիր գործընկերների ելույթներից։ Մենք մեր ընդդիմադիր կեցվածքը բարձր չենք գնահատում, քան պետական մտածողությունը. այսօր, իրոք, գյուղացուն անհրաժեշտ է ջուր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Նա առաջարկեց 2 ամիս ուշացումը՝ փոխհատուցել կամ զիջել այդ ամիսների վարձերը, կամ էլ լրացուցիչ ջուր բաց թողնված ջրից ստացված էներգետիկ շահույթների հաշվին սուբսիդավորել, քանի որ մեր պատճառով է, որ գյուղացին երկու ամիս մնացել է առանց ջրի:

Այդուհանդերձ, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ գյուղացուն չի կարելի թողնել առանց ջրի:

Տպել
1708 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին