Հայաստան վերադարձա իմ պատվի պայքարի համար. սա քաղաքական վենդետա է. Քոչարյանը՝ НТВ ալիքին

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանն ու խոսել վերջին իրադարձությունների, իր ձերբակալման ու ազատ արձակման, ինչպես նաեւ քաղաքական մի շարք այլ հարցերի մասին: 

Հաղորդավարը նախ հետաքրքրվում է, թե իմանալով իր հնարավոր ձերբակալման մասին, Քոչարյանն ինչո՞ւ չլքեց երկիրը:

Ի պատասխան, ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ ինքը ոչ միայն չի լքել երկիրը, այլ հակառակը՝ լինելով երկրից դուրս, վերադարձել է Հայաստան. «Ես Հունաստանում էի, ճշգրիտ հայտնել եմ իմ վերադարձի օրն ու ժամանակն ու լիովին հասկանալով, որ ինձ հնարավոր է կալանավորեն՝ վերադարձել եմ Հայաստան: Ինձ նման մարդիկ չեն վախենում փորձություններից, նաեւ հույս ունեի, որ դատաիրավական համակարգը ամբողջովին կորած չէ, արդարացի է գործում, ունի անկախություն: Ես վերադարձա՝ իմ պատվի եւ արժանապատվության համար պայքարելու»,-ասել է Քոչարյանը:

Նախագահական իմունիտետի, անձեռնմխելիության հիման վրա պաշտպանության կազմակերպման ու մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին հարցին ի պատասխան, Քոչարյանը նշել է, որ անձեռնմխելիությունը միայն պաշտպանության մի փոքր մասն է, իրականում ամբողջ քրեական գործը սպիտակ թելերով կարված է. «Չկա առհասարակ քրեական գործը: Ինձ առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելու համար, պատկերացնու՞մ եք, ես, որպես նախագահ, սահմանադրական կարգի պատասխանատու, տապալել եմ կարգը: Այդ ինչպե՞ս լինելով քաղաքականությունից դուրս արդեն 10 տարի, 10 տարի հետո ինձ առաջադրվեց մեղադրանք: Սա քաղաքական վենդետա է»,-ասել է Քոչարյանը:

Ներկայացնելով Մարտի 1-ին նախորդած նախագահական ընտրությունները, դրան հաջորդած իրադարձություններն ու զանգվածային ցույցերը, Քոչարյանը նշել է, որ 10 տարի անց իշխանության են եկել այդ ժամանակ կազմակերպված զանգվածային անկարգությունների հեղինակները՝ մարդիկ, ովքեր դատապարտվել են այդ անկարգությունների կազմակերպման համար. «Հիմա սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական վենդետա, հաշվեհարդար: Իմ նկատմամբ հարուցել են բացարձակ առանց հիմքերի, հիմնավորումների քրեական գործ, լինելով նախագահ ես չգիտեմ՝ ինչպես կարող էի տապալել սահմանադրական կարգը»,-ասել է նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը տարակուսանք է հայտնել Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին, Քոչարյանը նախ ծիծաղել է, ապա պատասխանել. «Ես արդեն վերադարձել եմ, ոչ թե ասել եմ, որ վերադառնալու եմ, այլ հայտարարել եմ, որ արդեն վերադարձել եմ»:

Շարունակելով, Ռ. Քոչարյանն ասել է, որ Հայաստանում այժմ երեւացող արժեքավոր կառույցները իր կառավարման տարիների արդյունքն են, ինքն ու իր թիմը ստեղծել են 35-40 հազար աշխատատեղ ամեն տարի, մարդկանց կյանքի որակը զգալի փոխվել է իր կառավարման 10 տարիներին. «Այս ամենի մասին հիշեցնել է պետք, մարդիկ երեւի այսքան տարի անց մոռացել են»,-ասել է նա:

Անդրադառնալով նոր կառավարության հնարավոր սխալներին ու անփորձությանը, Ռ. Քոչարյանն ասել է, որ ուշադիր հետեւում է բոլոր իրադարձություններին, կարծում է՝ անփորձություն ասվածը չափազանց մեղմ է նոր իշխանությունների համար. «Փորձեք պատկերացնել նոր իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ինչպիսին են տեսնում իրենք երկրի կառավարումը: Վերջին հանրահավաքի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում դե ֆակտո նոր կառավարման մոդել է  ներդրվել, ընդ որում՝ պետական կառավարման, այն է՝ հեղափոխական հրապարակը հայտարարվում է երկրի ղեկավարման գերագույն մարմին: Սա կատակ չէ, ես ցիտում եմ: Մեր սահմանադրության մեջ նման բան չկա:

Հետո հայտարարվում է, որ կառավարությունը ենթարկվում է այդ հրապարակին, իսկ ես՝ մեղավոր հոգիս, կարծում էի, թե կառավարությունը ենթակա է Ազգային ժողովին, փաստորեն այդպես չէ: Ասվում է, որ բոլոր ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերը լուծվելու են այդ հրապարակի հետ քննարկելով, պատկերացնու՞մ եք: Հայաստանում հիմա պոպուլիզմն է տիրում, որը բնակչության վրա լավ չի նստելու: Սա ոչ թե անփորձություն է, սա առհասարակ անհասկանալիության բնորոշում է, երբ անհասկանալի բաներ են կատարվում: Չկա ոչ մի հեղափոխություն, որից հետո մարդկանց կյանքի որակը փոխվի, բոլոր հեղափոխություններից հետո մարդիկ ավելի վատ են ապրում»,-ասել է նա ու հավելել, որ հենց այս ամենի մտահոգությամբ է որոշում կայացրել վերադառնալ քաղաքականություն:

Տպել
11341 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է