Դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

«Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում իրականացվելիք դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ից: 1 ամիս շարունաիկ այն կիրականացվի եւ հավաքված գումարը կծախսվի թանգարանի շենքի վերանորոգան աշխատանքների վրա:  Դրամահավաքի առաջին ներդրողները կլինեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Բոլորն առանց բացառություների իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ տրամադրելու են Շիրակի երկրագիտական թանգարանին:

88 տարի առաջ հիմնադրված այս թանգարանն իր սեփական տանիքն ունեցավ ընդամենը 1 ամիս առաջ, երբ կառավարության որոշմամբ  Գյումրու Ջիվանու  74 հասցեում գտնվող   Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն անհատույց  տնօրինման իրավունքով հատկացվեց թանգարանին: Այս շենքը դատարկ էր 2012 թվականից, այսինքն այն պահից, երբ Գյումրու 3 բուժհաստատություններն, այդ թվում եւ վիրաբուժականը տեղափոխվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի շենք:Շիրակի երկրագիտական թանգարանը հարուստ ժառանգություն ունի՝ մոտ 25.000 ցուցանմուշ, որոնց հիմնական մասը տարիներ շարունակ ոչ թե ցուցադրվում, այլ արկղերի մեջ պահպանվում են Գյումրու սեփական սեկտորի մի կիսախոնավ բնակարանում: Կառավարության կողմից վիրաբուժական հիվանդանոցի շենքի տրամադրումը Շիրակի երկրագիտական թանգարանին վերջ դրեց տարաբնույթ խոսակցություններին: Այս կառույցը 5 տարի շարունակ հայտնվում էր տարբեր գործարարների եւ պաշտոնյաների ուշադրության կենտրոնում: Այն թանգարանին տրամադրելու մտքից հեռու էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա, այդ կառույցը թանգարանի համար մեծ է եւ անհարմար, եւ լավ կլիներ այդտեղ որեւէ նախարարություն տեղակայվեր: Իսկ այդ թանգարանն, ըստ քաղաքապետի, նպատակահարմար է, ո գործի քաղաքաի ծայրամասային հատվածում, որ զբոսաշրջիկները բացի Գյումրու կենտրոնից այլ թաղամասեր էլ հասնեն:

Այսօր արդեն այդ կարծիքներն ու ցանկություններն անցյալում են, կառավարությունը շենքը տրամադրել է թանգարանին, մնում է վերանորոգման աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն: Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ի դրամահավաքով, հաջորդ քայլերը հետագան ցույց կտա:

Հիվանդանոցի շենքը որպես թանգարան ծառայեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու: Սկզբնական աշխատանքների համար պահանջվող գումարի չափը 50 մլն  դրամ է:  Դրամահավաքին այս պահին Գյումրին  կմիանա, թե՝ ոչ, հայտնի չէ: Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ քննարկում եւ առաջարկ չի եղել:

Փոխարենը քննարկումներ կան Շիրակի մարզպետարանից դուրս: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն այսօր դրամահավաքին ընդառաջ հանդիպում  անցակացրեց Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: ՀԺ-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն սեպտեմբերի 25-ին  թատրոնում կազմակերպել  Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և Գյումրու  սիմֆոնիկ պետական նվագախմբի համատեղ համերգը,  հասույթն էլ փոխանցել Շիրակի երկրագիտական թանգարանին: Իսկ սեպտեմբերի 30-ին Գյումրիի բոլոր թանգարաններն իրենց մեկօրյա հասույթը  կտրամադրեն երկրագիտականին:   Փոխնախարար Տիգրան Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ  Երևանում կանցկացվի մամլո ասուլիս՝ նվիրված դրամահավաքին, ինչպես նաև կվերահաստատվի հեռուստամարաթոն անցկացնելու կարևորությունը։

 

 

 

 

Տպել
2715 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով