Կազանում. ոչ միայն լավատեսական լուրեր

29/08/2018 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 27-ի համարում

Այսօր Կազանում տեղի է ունենալու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը` տեղի է ունենալու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նշենք, որ երկու նախագահների վերջին հանդիպումը, որ կայացավ այս տարվա մայիսին Վարշավայում, այն ժամանակ առանձնապես ոգեւորությունների տեղիք չտվեց, ավելին, հանդիպումից հետո հնչած շատ զուսպ արձագանքները հիմք տվեցին եզրակացնելու, որ այն չի կարելի հաջողված  համարել:

Սակայն կարճ ժամանակ անց, իսկ ավելի կոնկրետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ, որը տեղի ունեցավ հուլիսին, շատ հանկարծակի սկսեցին հայտարարություններ արվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային  գործընթացում վերջին մի քանի ամիսներին մեծ առաջընթաց է տեղի ունեցել, հիմք է ստեղծվել հուսալու, որ մինչեւ տարեվերջ կողմերը որեւէ համաձայնագիր կստորագրեն, եւ ընդհանրապես գրանցված առաջընթացի հետեւանքով այսօր խնդրի կարգավորման առումով լուրջ հնարավորություններ են ստեղծվել եւ այլն եւ այսպես շարունակ: Իսկ Կազանի հանդիպումը այս լավատեսության ֆոնին  դիտվում էր չափազանց կարեւոր եւ վճռորոշ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ  Երեւանում տեղի ունեցած վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ  իրենք հույսեր ունեն, որ Կազանում հակամարտության կարգավորման առումով բեկում կգրանցվի: Սակայն այս հուսադրող հայտրարություններին հետեւած իրադարձությունները եւ հատկապես  հայ եւ ադրբեջանական կողմերի տեղեկատվական հակամարտությունը ցույց տվեցին, որ  ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչքան փորձում էին ներկայացնել համանախագահները: Հատկապես, որ վերջին օրերին, այսինքն՝ Կազանի հանդիպումից առաջ, թե՛ հակամարտության կողմերը եւ թե՛ այդ  մասին արտահայտվող մյուս պաշտոնյաները ինչ-որ  բան ասում են՝ պարզապես ինչ-որ բան ասած լինելու համար: Համենայնդեպս, նրանց բոլոր հայտարարությունների մեջ  նուրբ հակասություններ կան:

Օրինակ` ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների մի հայտարարությունը հակասում է մյուսին. ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննը «Զերկալո» թերթին տված հարցազրույցում նշեց, որ  Կազանի հանդիպումը լիցք է հաղորդելու բանակցություններին, իսկ  Յուրի Մերզլյակովը «Թրենդ» գործակալությանը տված հայտարարությունում չբացառեց, որ հանդիպումը կարող է տապալվել եւ դրա արդյունքները կարող են նույնիսկ չարժանանալ երկու նախագահների համատեղ հայտարարության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների հայտարարություններին:

Օրինակ` ինչպես  նշեցինք վերեւում, համանախագահներն  Երեւանում, ինչպես նաեւ Բաքվում ունեցած ասուլիսներում հայտարարեցին, որ վերջին մի քանի ամիսներին բանակցություններում մեծ առաջընթաց է տեղի ունեցել, որի արդյունքում հակամարտությունը կարգավորելու լուրջ հնարավորություններ են ստեղծվել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  ընդամենը նախորդ շաբաթ հայտարարեց, որ մինչ այժմ բանակցությունները  միանգամայն անպտուղ են եղել: Բացի այդ, որ ավելի տարօրինակ է, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը հակասում է իր նախագահի եւ ղեկավարի հայտարարությանը:

Այն ժամանակ, երբ Իլհամ Ալիեւն ասում է, որ բանակցություններն անպտուղ են եղել, նրա արտգործնախարարը հայտարարում է, որ վերջին երկու տարիներին կողմերի միջեւ բանակցությունները հասել են  վճռական պահի, եւ այսօր շանս կա հակամարտության կարգավորման հիմք ստեղծելու համար: Սա այս երեքշաբթի Մամեդյարովն ասել էր «Ռիա Նովոստի» գործակալությանը: Էլ չենք խոսում, որ Մամեդյարովի մի հայտարարությունը հակասում է իր մյուս հայտարարությանը:

Օրինակ` նախօրեին արդեն Մամեդյարովը հայտարարեց, որ առայժմ վաղ է խոսել ԼՂ հակամարտության խնդրում որեւէ առաջխաղացման մասին: Հակասությունների այս շարքը, որ կրկին ընդգծենք` նվիրված էր Կազանի այսօրվա հանդիպմանը, կարելի է դեռ երկար  շարունակել: Այս առումով, համեմատաբար պասիվ կողմը Հայաստանն էր.  իսկ ընդհանրապես ամեն ինչում պասիվ լինելը ՀՀ իշխանությունների համար կարծես թե  արդեն սովորության նման մի բան է դարձել: Ինչեւէ, այսօր Կազանում տեղի ունեցող Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո կողմերի  հայտարարություններից թերեւս հնարավոր կլինի նաեւ պատկերացում կազմել, թե իրականում  ինչպես է անցել հանդիպումը, ինչ արդյունքներ է այն տվել:

Աննա Հակոբյան

Տպել
460 դիտում

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ