Գեւորգյանը զգուշացնում է չփորձել խլել բռնցքամարտի ֆեդերացիան

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հերթական անգամ կոչ է անում ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը՝ չմիջամտել ֆեդերացիայի գործերին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքում: Ավելի վաղ նախարարությունը դիմում է ուղարկել Բռնքամարտի միջազգային միություն (AIBA)՝ խնդրելով ուսումնասիրել օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահական ընտրությունները: Նախարարությունը եւ ՀԱՕԿ-ը մեջ են բերում օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նախարար Լեւոն Վահրադյանի հետ հանդիպման ժամանակ մի շարք բռնցքամարտիկների ու մարզիչների բողոքը: Նրանք դեմ են վերընտրված Գեւորգյանին ու հայտարարում են, որ ընտրություններում խախտումներ են եղել: Գեւորգյանը 2 կառույցի գործողությունները համարում է միջամտություն ու ՀԲՖ-ն իր ձեռքի վերցնելու փորձ:

«Տեղեկացնում եմ, որ Ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման»,- նշել է նա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նա նաեւ ընդգծել է, որ ՀԲՖ-ն անկախ եւ ինքնուրույն հասարակական կազմակերպություն է եւ առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ եւ ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով: Խնդրել է ՀՀ կառավարության օրինական միջամտությունը 2 կառույցների քայլերի հարցով:

Գրառմանը կից Գևորգյանը ներկայացրել է Բռնցքամարտի Եվրոպայի միությունը (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելիի՝ իրեն ուղղված նամակը: Վերջինս կոչ է անում AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) նախագահ Գաֆուր Ռախիմովին եւ ASOIF-ի (ամառային օլիմպիական մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիա) նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտիին կանխել միջամտությունը:

«Հարգելի՛ պարոն Գեւորգյան, որպես EUBC նախագահ՝ ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ, որում ներկայացված է այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ։ Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է եւ անհանգստացնող Ձեր հեղինակավոր երկրում օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար։

Ուստի ես կխնդրեի AIBA-ի եւ ASOIF-ի նախագահներին, որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով, կյանքի կոչեն օրենքները, խուսափեն միջամտությունից եւ ապահովեն անհրաժեշտ աջակցությունը Ձեր ղեկավարությանը։ Ես վստահ եմ, որ նախագահ Գաֆուր Ռախիմովը եւ նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը»,- նամակում գրել է Ֆալչինելին։

ՀԲՖ նախագահական ընտրություններից հետո հայկական բռնցքամարտը բաժանվել է 2 ճամբարի: Մի մասը Ծառուկյանին բողոքում է, որ ընտրությունները խախտումներով են եղել: Մյուս մասը ընդգծում է, որ Գեւորգյանի ղեկավարությամբ մարզաձեւն առաջընթաց է ունեցել ու խնդրում է չմիջամտել ֆեդերացիայի գործերին:

Գեւորգյանը կարծում է իր ձեռքից ֆեդերացիան վերցնելու փորձ է արվում: Իր ասուլիսներից մեկում նշել է, որ թույլ չի տա ՀԲՖ-ն դարձնել մի շարք այլ ֆեդերացիաների նման, որոնք գործում են ՀԱՕԿ-ի ղեկավարության ներքո են: Նա նաեւ չի բացառել, որ կարող է իր թեկնածությունը առաջադրել ՀԱՕԿ նախագահի ընտրություններում:

Գեւորգյանը ՀԲՖ-ն գլխավորում է 2013 թվականից: Այս տարի նախագահական ընտրությունները պետք է կայանային հուլիսի 5-ին, սակայն համաժողովի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել, քանի որ, բացի Գեւորգյանից այլ թեկնածու չկար:

Ընթացքում ԶԼՄ-ների միջոցով առաջադրվելու ցանկություն հայտնեց Հովհաննես Հովսեփյանը: Նա նշում էր, որ նախկին բռնցքամարտիկ է, հանդես է եկել Ուկրաինայի հավաքականում, տեսնում է՝ ինչպես է Գագիկ Ծառուկյանը աջակցում հայկական սպորտին ու ցանկանում է հետեւել նրա օրինակին: Ընտրություններին, սակայն նա չի մասնակցել:

Տպել
2978 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար