Սիրելի մարդու հետ ամեն տեղ լավ է. Սիլվի Բարկովան տեղափոխվել է Հնդկաստան

Վերջին շրջանում հայկական շոու-բիզնեսում ամենաքննարկված թեմաներից մեկը հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ամուսնությունն է ազգությամբ հնդիկ տղայի հետ: Շատերին է հետաքրքրում հնդկական ավանդույթներով հարսանիքը, ինչպես է Սիլվին հարմարվել նոր մշակույթին, ինչ լեզվով է շփվում եւ այլն: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց սիելիի հետ ծանոթության մասին, պատմեց՝ ինչու է ամուսնացել հնդկական ավանդույթներով, ինչ պլաններ ունի ապագայի համար:

«Ծանոթությունը տեղի է ունեցել անցած տարի ծննդյանս օրը: Ինձ ինչ-որ աղջկա լուսանկար ցույց տվեց, հարցրեց, թե ով է: Ասացի՝ չգիտեմ, ասաց՝ բայց հայ է, ինչպե՞ս չգիտես: Ասացի՝ դու բոլոր հնդիկներին գիտե՞ս: Ու այդպես սկսվեց.... լուսանկաևը ուղղակի պատրակ էր»,- պատմեց նա:

Սիլվիի նշանադրությունը տեղի է ունեցել այս տարի մայիսին, իսկ հավերժ սիրո երդում նա տվել է 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 14-ին: Նրա հրապարակած լուսանկարը համացանցում աշխուժություն առաջացրեց, ու սկսվեցին քննարկումները՝ ինչու: Սիլվին պատմեց, որ այդպես ամուսնանալու ցանկություն է հայտնել, քանի որ շատ է սիրում հնդկական ավանդույթերով հարսանիքները: Նշում է, որ սիրելին հոգացել էր, որպեսզի միջոցառումը լավ անցնի:

«Ես հարսանեկան նախապատրաստություններին չեմ մասնակցել: Ամեն ինչի մասին հոգացել է իմ ամուսինը: Դիզայնի հետ կապված որոշ բաներ օնլայն միասին ենք որոշել, ինձ հետ է խորհրդակցել, բայց նախապատրաստական բոլոր աշխատանքները ինքն է արել»,- ասաց նա:

Սիլվին ամուսնու ու սկեսրոջ հետ

Հնդկական առօրյային ու կեցաղին հարմարվելու հետ կապված դերասանուհին խնդիրներ չունի: Մշակութային տարբերությունները չեն խանգարում: Միայն թե հնդկերենին դեռ չի տիրապետում: Ընտանիքի անդամների ու շրջապատի հետ շփվում է անգլերենով: Ամեն դեպքում, ըստ նրա, սիրելիի կողքին ոչ մի դժվարություն չի նկատվում:

«Սիրելի մարդու հետ ամեն տեղ լավ է, եթե ձեր հարաբերություններում կա ներդաշնակություն, հարգանք, սեր, ներողամտություն, զիջողականություն»,- ասաց նա:

Դերասանուհու ամուսինը պրոդյուսերական ընկերություն ունի: Նաև զբաղվում է բիզնեսով: Նրանք առայժմ ապրում են Հնդկաստանում, սակայն գուցե հետագայում փոխեն բնակության վայրը:

«Հնարավոր է՝ տեղափոխվենք Ամերիկա»,- ասաց նա:

Սիլվին ժամանակավորապես չի աշխատում, սակայն անգործ մնալ չի պատրաստվում: Նշում է, որ կարիերայով կզբաղվի որոշ ժամանակ անց: Չի բացառում, որ ապագայում ուժերը կփորձի հնդկական հեռուստանախագծերում:

Տպել
3285 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին