Ընտրվել է տուբկենտրոնի տնօրեն եւ արդյունքներն անմիջապես բողոքարկվել են

Սույն թվականի օգոստոսի 28-ին առողջապահության նախարարությունում անցկացվել է Տուբերկոլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Գերատեսչության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 13 անձ: Մրցույթին ներկայացել է նրանցից միայն 8-ը: Հաղթողի անուն, սակայն, դեռեւս չի հրապարակվում: Բանն այն է, որ ընտրության արդյունքները բողոքարկվել են: «Մրցույթի արդյունքները բողոքարկվել են մրցույթի արդյունքում հաղթող չճանաչված մասնակիցներից մեկի կողմից: Մրցույթի վերջնական արդյունքները կներկայացվեն բողոքարկման հանձնաժողովի արձանագրությամբ՝ հնգօրյա ժամկետում»,- փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Տուբերկոլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում էր գրել առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո: Այս կենտրոնում ստուգումներ էին անցկացվել, հայտնաբերվել էին որոշակի չարաշահումներ: Կենտրոնն առայժմ ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանը: Նա թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել եւ եղել է ընտրող հանձնաժողովի կազմում:

Տպել
1701 դիտում

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին