Սեպտեմբերի 29-30-ին Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներ տեղի չեն ունենա

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել են մեկ ամսով: Կառավարության նիստի ժամանակ նման առաջարկությամբ հանդես եկավ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այսինքն, 2018 թվականին Երեւանի օրը պետք է նշվեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին: 

«Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.03.2018թ. N 325-Ն որոշման ընդունման պահին ստույգ հայտնի չէին, թե հոկտեմբերի որ օրերին Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, եւ, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երեւանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից եւ այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երեւանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել է իրականացնել 2 օր՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին»:

Այժմ ստույգ հայտնի են ՀՀ-ում կայացող Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները՝ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը:

Կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող:

Հաշվի առնելով նաեւ եւ կարեւորելով 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը եւ պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երեւանի օրը նշել ոչ թե 2018թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Տպել
2660 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար