Վիճաբանել են եւ դիմադրել. ոստիկանությունը պարզաբանում է Հյուսիսային պողոտայի միջադեպը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: Տեսանյութը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ է տվել, ուստի հարկ ենք համարում պարզաբանել: Այս մասին ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ:

«Ոստիկանությունը որևէ խնդիր չի տեսնում երաժշտության ու փողոցային երաժիշտների աշխատանքի մեջ: Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի և անհարմարավետություն չպատճառի հասարակության մյուս անդամներին: Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաև բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով (Հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելը), իսկապես ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Ուկրաինայի Հանրապետության երկու քաղաքացի, կազմվել են համապատասխան արձանագրություններ, և նրանք օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել:

Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել, որովհետև խախտել էին հասարակական կարգն ու համակեցության կանոնները: Ու զարմանալի են անհիմն մեկնաբանություններն ու հարցադրումները, մասնավորապես, ոստիկանական գործողության կապակցությամբ: Հիշյալ անձինք վիճաբանության մեջ են մտել տարածքում գտնվող քաղաքացիների հետ, հայհոյել, իսկ երբ միջամտել են ոստիկանները, հրապարակված տեսագրություններից էլ երևում է, որ իրավախախտներից մեկը ուղղակի պասիվ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչը, օրենքի համաձայն, կարող է հաղթահարվել ֆիզիկական ուժի գործադրմամբ», -  հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տպել
723 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին