Մահվան դատապարտվածներից. բաց նամակ Տիգրան Թորոսյանին

30/08/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 30-ի համարում

ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանին ուղղված այս նամակի բաց եւ հրապարակային լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ վստահ չենք, թե այն կհասներ հասցեատիրոջը` Տիգրան Թորոսյանին, եւ երկրորդ, բարոյական ենք համարում հայ հասարակությանը տեղեկացնել այն իրողությունների ու կատարված փաստերի մասին, որոնց հետեւանքով մեզանից խլվել է ոչ միայն ազատության, այլեւ ապրելու իրավունքը: Պարոն Թորոսյան. ասենք, որ գրում են ձեզ նախկին մահապատժի դատապարտված դատապարտյալները: Ձեզ գրելու պատճառ դարձավ 2004 թվականի հուլիսի 28-ի ձեր  զեկույցը Ստրասբուրգում, որի կրկնօրինակը մոտ օրերս ստացանք եւ որը վրդովմունք առաջացրեց: Կարծում ենք ձեր իսկ մտքով էլ չպիտի անցներ, որ նույն ԵԽ-ի պաշտոնյաները ձեր զեկույցը նույնությամբ պիտի ուղարկեն մեզ ի լրումն ձեր «քաջագործության»:

Վերջ տվեք ձեր քաղաքական շոուներին, հեռուստախցիկների առջեւում երեւալուն, դարձել եք հանրաճանաչ  եւ վերջապես բավական է ստրասբուրգյան ամբիոններից անամոթաբար սուտ տեղեկություններ տարածեք: Այսօր էլ «ծովակալի» հագուստը հագած, իբրեւ մտահոգ հայ քաղաքացի, Սահմանադրության ընդունման խնդրի մասին եք խոսում: Քաղաքականությամբ զբաղվելը ձեզ ոչ մի բարոյական իրավունք չի տալիս 42 մահապատժի դատապարտված դատապարտյալներիս ճակատագրի խնդրում թաքցնել ճշմարտությունը, մենք արդեն երկու տարի է, ինչ գտնվում ենք բռնադատվածի կարգավիճակում:

Ասենք նաեւ, որ այս երկու տարվա ընթացքում մեզ մոտ այցելած պաշտոնյաները` գլխավորությամբ ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Պետրոսյանի, ԵԽ-ի պաշտոնատար ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանության մի շարք ՀԿ ղեկավարներ ու միջազգային այլ կազմակերպությունների պաշտոնյաներ, ճանաչել են մեր պահանջները որպես օրինական եւ օրենքից բխող ու ընդունել են, որ մեր` 42 մահապատժի դատապարտված դատապարտյալներիս նկատմամբ կիրառվել է օրենքի կոպիտ խախտում: 2003թ. օգոստոսի մեկին ՀՀ նախագահի հրամանագրով մահվան դատապարտված 42 դատապարտյալներիս «դատավճիռները» փոխարինվեց ցմահ բանտարկությամբ:

ՀՀ նախագահը Սահմանադրության 55 հոդվածի 17 կետով իրավունք ուներ ներում շնորհելու, որից էլ օգտվել է, սակայն իրավասու չէր նոր քրեական օրենսգրքում նախատեսված պատիժ նշանակել, քանզի դա օրենքով սահմանված չէ: Մինչդեռ ճիշտ հակառակը, Սահմանադրության 56 հոդվածում ամրագրված է. «Հանրապետության նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին»: Իսկ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի` հոդված 3, պարբերություն 4-ում հստակորեն նշված է, որ «Մահապատժի վերացման վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն»:

Եվ այսպես, եթե Հանրապետության նախագահը չխախտեր ամրագրված օրենքները ու Սահմանադրության 56 հոդվածը, պետք է սահմանված կարգով օգտվեր հին քրեական օրենսգրքի 23 հոդվածից, ուր նշված է, որ «ՀՀ նախագահը իրավունք ունի ներում շնորհելու՝ մահապատժի վճիռը փոխարինելով 15 կամ 20 տարվա ազատազրկման պատժաչափի»: Պարոն Թորոսյան, ձեզ անշուշտ ծանոթ է ԵԽ-ի` 12 հունվարի 2004թ. 10027  փաստաթուղթը, որը վերնագրված է` «Խորհրդարանական վեհաժողով. Հայաստանի կողմից հանձնառույթների եւ պարտավորությունների կատարում»: Այդ փաստաթղթի յոթերորդ կետում նշված է.

«Վեհաժողովը նշում է, որ 42 դատապարտյալների մահվան դատավճիռները ցմահ բանտարկության փոխող 2003թ. օգոստոսի 1-ի նախագահական հրամանագիրը նրանցից ոմանց մոտ ուժեղ բողոք է առաջացրել: Խորհրդաժողովը հավատում է, որ այս խնդիրը պետք է լուծվի յուրաքանչյուր պարագայի առանձին քննարկումով, եւ կոչ է անում համապատասխան իշխանություններին վերաքննելու պատժի փոփոխության կամ գործի վերանայման (նոր դատավարության) դիմում ներկայացրած անձանց գործերը»: Մինչդեռ դուք, պարոն Թորոսյան, այս օրինավոր պահանջին հակառակ, 28 հուլիսի 2004թ. գործուղվում եք Ստրասբուրգ եւ այնտեղ թաքցնում եք իրականությունը եւ ճշմարտությունը, որ խախտել եք Սահմանադրությունը եւ քրեական օրենսգիրքը ու բռնի անօրինական որոշում եք կայացրել:

Կարծում ենք «քաղաքական գործիչ» լինելու համար պարտադիր պայման չէ գրպանում ունենալ դիմակ, եւ պետք էր ԵԽ-ում խնդիրը ներկայացնելիս ներկայացնել մեդալի երկու կողմը, տղամարդկություն պետք է ունենայիք եւ ասեիք, որ մենք` կուսակցականներս, հոգեբանական ճնշում գործադրեցինք ՀՀ նախագահի վրա եւ դրդեցինք անօրինականության, քանի որ Նաիրի Հունանյանի հարցն էր նժարին դրված, եւ սկսեցիք շահարկել, ՀՀ նախագահն էլ հրատապ քայլի գնաց՝ մեզ դարձնելով քավության նոխազ: Պարոն Թորոսյան, մենք քաջ գիտենք, որ ՀՀ նախագահը մասնագիտությամբ իրավաբան չէ, իսկ թե ով է սխալ ուղղություն ցույց տվել պարոն Քոչարյանին, դուք ավելի լավ կիմանաք: Մենք ձեզ խորհուրդ կտայինք որքան էլ դառը լինի ճշմարտությունը, բարի եղեք ընդունել:

Իսկ տեսախցիկների առջեւ ամբողջ օրը երեւալու փոխարեն, հաճախակի դիտեք Ռուսաստանի հեռուստաալիքները եւ կտեսնեք, որ ամբողջ Ռուսաստանում, եթե հանցագործությունը կատարվել է հին օրենսգրքի ժամանակ, անգամ 10 հոգու կյանք է խլվել, օրենքը թույլ չի տալիս նոր օրենսգրքով դատապարտեն առավել եւս ցմահ բանտարկության, եւ դատապարտում են հին օրենսգրքի առավելագույնը 15 տարի պատժաչափի: Նույնն էլ մեզ մոտ է ամրագրված օրենքի ուժով, այս փաստը հաստատում է նաեւ նոր քր.օր-ի 60 հոդվածը: Նշենք նաեւ, որ վերջերս մեր նմանատիպ դիմումին արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ 2003թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի կողմից ընդունված եվրոպական Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ հոդվածը ընդունելով՝ մեխանիկորեն ուժը կորցրած է համարվել ՀՀ նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, ըստ որի նախկին մահապատժի դատապարտվածների նկատմամբ չէին կարող կիրառել նոր քրեական օրենսգրքի դրույթները:

Պարոն Թորոսյան, մասնագիտությամբ իրավաբան չենք, իսկ գիտելիքների առումով բավականին հարուստ ենք եւ երբեւիցե թույլ չենք տա մեզ խաբել: Կարծելով, որ օրենքներից ոչինչ չենք հասկանում, մի շարք պաշտոնյաներ չարաչար սխալվում են: Եվ ասենք, որ տեղյակ ենք, որ միջազգային կոնվենցիաները, որոնք ընդունել է ԱԺ-ն, գերակայում են տեղական օրենքների նկատմամբ, բայց այդ կոնվենցիան ընդունելուց հետո եւ ոչ թե ընդունելուց առաջ, իսկ մեր պարագայում օրենքը խախտվել է ոչ թե սեպտեմբերի 9-ից հետո, այլ օգոստոսի 1-ին, երբ օրենքը ուժի մեջ էր եւ պիտի պահպանվեր, ու ՀՀ նախագահի «ներման» հրամանագիրը օրենքի խախտումով էր: Կրկնենք, որ դա հակասում է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածին, եւ մենք մեր իրավունքների վերականգնում ենք պահանջում:

Պարոն Թորոսյան, ավելորդ չհամարելով՝ ուզում ենք հիշեցնել ձեզ ձեր իսկ խոսքերը, որ դուք արտասանել եք 2003 թվականի սեպտեմբերին. «...Այո, բանտերում տարբեր իրավիճակներ են ստեղծվում, բանտարկյալներ են զոհվում: Սա կյանք է, ինչից խուսափել թերեւս հնարավոր չէ: Իրողությունն այն է, որ նույն ցմահ բանտարկությունը առավել դաժան պատիժ է, եւ ես չեմ կարծում, թե դրա կիրառումն ինչ-որ մեկի նկատմամբ լավ վերաբերմունք է»: Այսինքն, դուք այն ժամանակ ընդունել եք, որ մեր պատիժը նոր օրենսգրքի ետադարձ ուժով խստացվել է, ինչը օրենքի կոպիտ ոտնահարում է:

Մենք հույսով ենք այս նամակը տպագրվելուն պես ՀՀ նախագահը մամլո խոսնակի միջոցով կծանոթանա, կիմանա ողջ իրականությունը, կիմանա մեր հացադուլների, բողոքների պատճառը, որ միշտ թաքցրել են իրենից, եւ վստահ ենք՝ հրատապ քայլեր կձեռնարկի, ու կշտկվեն բոլոր խնդիրները, եւ մենք իրոք կստանանք մեզ օրենքով սահմանված պատժաչափը:

Մահապատժի դատապարտված դատապարտյալներ՝

Ս.Ա.Գրիգորյան
Ա.Գ.Կիրակոսյան
Ա.Ա .Սարիբեկյան
Ա.Ա.Գրիգորյան
Վ.Գ.Մելքոնյան
Ա.Տեր-Սահակյան
Ա.Մ.Մանուկյան
Վ.Հ.Մարուքյան
Ա.Ի.Մկրտչյան
Ա.Դ.Դոլմազյան
Մ.Թ.Սեմիրջյան
Լ.Մ.Սահակյան

Տպել
1450 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում