Ընդունե՛ք, տղանե՛ր. խորհուրդներ «սպորտային» հագուստով

30/08/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 30-ի համարում

Չնայած Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքյոն ուշացել էր Երեւանի չվերթից, եւ ինքնաթիռը թռել էր առանց եվրոպացի փորձագետների, երեկ խորհրդարանը ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ սկսեց ԱԺ արտահերթ նստաշրջանն ու լսեց Բուքիքյոյի ֆաքսով ուղարկած կոչը: «Ես այստեղ եմ, որպեսզի հայտնեմ Վենետիկի հանձնաժողովի նվիրվածությունը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին եւ ես հավատում եմ, որ սահմանադրական փոփոխությունների այն նախագիծը, որը դրված է ձեր առջեւ, արժե ձեր բոլոր նախկին եւ ապագա ջանքերին: Վենետիկի հանձնաժողովը հավատում է այդ տեքստին եւ ամբողջովին աջակցում է նրան, ուստի թույլ տանք, որ այդ տեքստը գործի: Միեւնույն ժամանակ  ես կցանկանայի զգուշացնել, որ Վենետիկի հանձնաժողովը պատասխանատու չէ ձեր քաղաքական ընտրության համար եւ չի երաշխավորում, որ այս տեքստի ընդունմամբ ձեռք կբերվի ժողովրդավարություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են կատարվելու այս բարեփոխված դրույթները»,- Բուքիքյոյի ուղերձն ընթերցեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ի դեպ, Բուքիքյոյի ուղերձն ավարտվում էր բավականին էմոցիոնալ նոտայով՝ «գալիս է մի պահ, երբ հանուն ժողովրդավարության եւ առաջընթացի, պետք է այլեւս չհետեւել երազներին»: Եւ չնայած ինքնաթիռից ուշացած Բուքիքյոյի լիրիկական կոչը երեկ պարբերաբար լրացվում էր ընդդիմությանն ուղղված՝ ԱԺ եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի համառ հորդորներով՝ կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին, ընդդիմությունը չընկրկեց ո՛չ Վենետիկի հանձնաժողովի եւ ո՛չ էլ, ինչպես ասված էր Բուքիքյոյի տեքստում, վերջին ամիսներին Վենետիկի հանձնաժողովի հիմնական զրուցակից դարձած ՀՀ իշխանությունների հորդոր-սպառնալիքների առաջ:

Ավելին, ընդդիմության վրա չազդեց նաեւ Տիգրան Թորոսյանի վերջին, հուսահատ ճիգը ընդդիմությանը բացատրելու, որ եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի, ապա արտագաղթած մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, Ղարաբաղի հարցն էլ կստանա հայանպաստ լուծում. «Մարդիկ, ովքեր կարոտ ունեն հայրենիքի նկատմամբ, եթե այս Սահմանադրությանը կողմ քվեարկվի, գալու են, վաղ թե ուշ գալու են: Նաեւ ղարաբաղյան խնդրի հետ կապված այս նախագիծն ունի շատ կարեւոր նշանակություն, որովհետեւ եթե մենք չկարողանանք ապացուցել, որ մենք ենք տարածաշրջանում ժողովրդավարը, մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու: Եւ եթե գա պատասխան տալու ժամանակը, ապա ոչ մեկի մտքով թող չանցնի, որ ինքը խուսափելու է պատասխանատվությունից»,- չարագուշակ կանխատեսեց Տիգրան Թորոսյանն ու, նայելով ընդդիմության ստվար շարքերին, հույս հայտնեց, որ իր այս խոսքերից հետո վերջիններս կդառնան սահմանադրական փոփոխությունների ջատագովը:

Մինչդեռ ընդդիմությունը երեկ բոլորովին այլ քաղաքական տարերքի մեջ էր: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները դեռ մինչեւ հիմնական ելույթներին անցնելն այնքան հարցեր տվեցին հիմնական զեկուցողներին, որ պարտադրաբար նիստերի դահլիճ բերված կոալիցիոն բուկետը չդիմացավ աշխատանքային այդ նագրուզկային, եւ բարեկամաբար խնդրում էին իրենց ընդդիմադիր գործընկերներին՝ սահմանափակել հարցերը: Բայց քանի որ նիստը հեռարձակվում էր ուղիղ եթերով, եւ Գալուստ Սահակյանը զգոն հսկում էր, որ իրեն վստահված գլխաքանակը չպակասի, կոալիցիոն բերվածները պարտադրված էին նստել դահլիճում եւ լսել այն ամենը, ինչը միայն դեռ մեկ նիստի ընթացքում երեկ հասցրեց ասել ընդդիմությունը:

Եւ այսպես, ընդդիմությունը չի մասնակցելու սահմանադրական «այո»-ին, անգամ եթե, ինչպես հայտարարեց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը, Եվրոպայի անունից այստեղ գան եւ սպարտիվկան հագած (նկատի ունի Բոյանա Ուրումովայի հագուստը, որ շատ նման էր մարզահագուստի)՝ մեզ խրատներ տան. «Մենք ապրում ենք մի երկրում, ուր  վստահության խորը ճգնաժամ կա, որովհետեւ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն ու թե՛ առավել եւս նախագահին եւ Սերժ Սարգսյանին ժողովուրդը չի հավատում: Խոսում են ամենահետաքրքիր եվրոպական չափանիշներից՝ մոռանալով մեր իրականությունը: Նախագահի թիկնապահները մարդ են սպանում եւ մեկ րոպե ամբաստանյալի աթոռին չեն նստում, ՏԵՑ-ի կռուգում մարդասպանություն են անում, ամիսուկես գնում են հանգստանալու գաղութում, որպեսզի այդ ընթացքում հասցնեն 200 հազար դոլարանոց «Համմեր» բերել բանգլադեշցի Համոյի համար:

Սա է երկրի իրականությունն, ու ինչի՞ց եք խոսում՝ ի՞նչ «այո»-ից, ի՞նչ «ոչ»-ից: Զավեշտը հասել է այնտեղ, որ հասարակությունը, հիվանդ լինելով հանդերձ, երբ իրեն դեղ են տալիս՝ հրաժարվում է, որովհետեւ վախենում է, որ իրեն հիվանդացնողն արանքում թույն կավելացնի դեղին: Ուստի, այս պարագայում սթափվել է պետք. անգամ իսկ ընդհատել նիստը, խելք-խելքի տանք ընդդիմություն-իշխանություն-պրեզիդենտ եւ երկիրը փրկենք, այլ ոչ թե աչքակապությամբ զբաղվենք, որ այստեղ, այս ամբիոնից, Եվրոպայի անունից, սպարտիվկան հագած՝ մեզ խրատներ չտան»,- իր ընդամենը դեռ առաջին ելույթում հայտարարեց «ԱՄ» նախագահ Ա.Գեղամյանը:

«Սահմանադրական այս փոփոխությունները չեն ընդունվելու, որովհետեւ երկրում չկա համաձայնության եւ վստահության մթնոլորտ եւ որովհետեւ մեր մանկահասակ Սահմանադրությունն անցած տարիների ընթացքում 5-6 անգամ բռնաբարվել է: Եւ ցավոք, բռնաբարվել է այսօր մեզ այստեղ դաս տվողների լուռ թողտվությամբ»,- հայտարարեց «ԱՄ» խմբակցության անդամ Աղասի Արշակյանն, ու երեկվա նիստն ավարտվեց: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների եւս 17, ինչպես նաեւ կոալիցիոն խմբակցությունների մոտ 25 ելույթ կլսվեն այսօր: Ի դեպ, քիչ հավանական է, որ կոալիցիան կատարի իր առջեւ դրված խնդիրն ու արտահերթ նստաշրջանն ավարտի այսօր, քանզի ընդդիմադիր պատգամավորները երկու «կռուգով» են ելույթ ունենալու՝ մի անգամ առաջին ընթերցմամբ ներկայացված մի քանի հոդվածների, եւ երկրորդ անգամ՝ արդեն նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ:  Ուստի, կոալիցիոն իր գործընկերներին Գ.Սահակյանը երեկ մխիթարեց այսպես. «Ոչինչ, համբերե՛ք»:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
551 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան