Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ պետ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, մեղադրանք է առաջադրվել, վերջինիս որդուն՝ ոչ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ գործը ուղարկվել է դատարան, Կարեն Գասպարյանի որդու մասով ապացույցներն անբավարար են եղել։

Հիշեցնենք, որ Կոտայք համայնքի մի խումբ բնակիչներ լրատվամիջոցներին հայտնել էին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա հանդեպ ու ծեծել նրա հորը։ Տուժող անչափահասը ֆեյսբուք սոցիալական ցանցում պատմել էր, որ Վարդավառի տոնին փոքր տարայով ջուր էր լցրել մի մեքենայի հետեւից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը։

Նրանց խոսքով՝ արգելակելով մեքենան, Կարեն Գասպարյանը մոտեցել էր աղջկան, բռնել  մազերից ու փորձել գլուխը մտցնել առվի մեջ։ Միջադեպից հետո նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին, հաշտվելու պատրվակով, աղջկա հորը՝ Ավետիք Սարգսյանին հրավիրել էին իրենց առանձնատուն։ Ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանի խոսքով՝ բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել էր դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել էր հարվածել դեմքին։

Տպել
2171 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին