Երեւանի ընտրությունները շատ կարեւոր քննություն են, պետք է գերազանց ստանանք. Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր քննություն են մեզ համար, եւ պետք է այդ քննությունը ստանանք գերազանց: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այժմ կառավարությունը մշակել է օրենքի նախագծերի փաթեթ, որի ընդունմամբ մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները (կաշառք տալը եւ վերցնելը)՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլեւ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը եւ (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը եւ (կամ) պատկերը բովանդակող եւ որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարեւորությանը, նշել է. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչեւ այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երեւույթները: Երեւանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարեւոր քննություն են մեզ համար, եւ պետք է այդ քննությունը ստանանք գերազանց»:

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ, վերոնշյալի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշել է. «Ձեր ձեւակերպման մեջ ասվում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն-ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու եւ կուսակցության նշանով բաժանելու համար: Ձեւակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան: Իմ կարծիքով՝ պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ եւ այլն, որովհետեւ այս ձեւակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ, եւ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ այդ ապրանքները բաժանվեն»:

Արծարծված խնդրի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ:

Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ եւս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել ներկայացված մտահոգությունները: «Նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, եւ պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող եւ առանց անորոշությունների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1193 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը