ԱԻ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման առիթով եւ վերահաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու եւ մասնագիտական ուղղություններով աշխատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարերային եւ տեխնածին աղետներից առաջացած արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների դեպքում բնակչության եւ փախստականների զանգվածային տեղաշարժի կառավարման ու հետեւանքների մեղմացման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Այս ենթատեքստում նշվեց «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլան»-ի մշակման ընթացիկ աշխատանքների մասին եւ ընդգծվեց հետագա համատեղ ուսումնավարժանքների կարեւորությունը, որոնց ընթացքում հնարավոր կլինի փորձարկել պլանով նախատեսված մոտեցումները:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ ԱԻ նախարարության համապատասխան կարողությունների հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ:

Տպել
450 դիտում

Թաղային հեղինակություն ասելով նկատի ունեմ թաղում հեղինակություն ունեցող մարդ. Արայիկ Աղաբաբյան

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին եռյակը հաստատվել է

Արցախում Սարսանգից մինչեւ Մարտակերտ նոր ջրանցք է կառուցվելու․ կներդրվի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Խոշոր չափի յուրացում «Նուբարաշեն» հոգեբուժարանում․ ՄԻՊ-ի արձագանքից հետո քրգործ է հարուցվել

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է ԱԺ ընտրություններին

Լո՞ւրջ, դիկտատուրայի մասին արձանագրում են արե՞լ. Միրզոյանի հեգնանքը՝ ՀՀԿ-ի քաղաքական հայտարարությանը

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»