Հայտնի է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած զինված անձանցից երկուսի ինքնությունը

Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած մյուս երկու անձանց ինքնությունը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վերջինս, սակայն ենթադրյալ հանցագործոթյուն կատարած երկու անձանց տվյալները չհրապարակեց՝ նշելով, որ քննություն է  տավում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: «Պարզվել են մի շարք այլ հանգամանքներ, բայց այս փուլում քննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել»,- եզրափակեց խորհրդականը:

Նշենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ 43-ամյա Հովհաննես Ռիժենկոն, ձերբակալվել էր նախօրեին. նրան վնասազերծել էր Արման Մկրտումյանի որդին՝ Գոռը:

Դեպքը տեղի էր ունեցել ժամը 22:00-ի սահմաններում. դիմակավորված զինված անձինք հարձակվել էին դատական համակարգի հայտնի դեմք ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք է մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Այդ ընթացքում առանձնատանն են եղել Արման Մկրտումյանն ու նրա որդին՝ Գոռը: Հայր եւ որդի դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է  հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի: Միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել ինչպես Արման Մկրտումյանը, այնպես էլ՝ վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձը: Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ: 

Միջադեպի արդյունքում վնասվածք էր ստացել ինչպես վնասազերծված անձը, այնպես էլ՝ Արման ՄԿրտումյանը: Վերջինս ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք էր ստացել:

Տպել
5923 դիտում

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել