«Ռեալին»՝ հեշտ մրցակիցներ, C-ն եւ H-ը՝ Չեմպիոնների լիգայի մահվան խմբեր  

Չեմպիոնների լիգայի վերջին 3 տարիների չեմպիոն «Ռեալին» տեսականորեն այնքան էլ բարդ պայքար չի սպասվում 2018-19 մրցաշրջանի այս մրցաշարի խմբային փուլում: Քիչ առաջ Շվեյցարիայում ավարտվեց խմբային փուլի վիճակահանությունը: «Արքայական ակումբը» ընդգրկվեց G խմբում, որտեղ նրան տեսականորեն լուրջ դիմադրություն կարող է ցուց տալ միայն «Ռոման»: Նույն խմբում հատնվեցին նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն եւ «Պլզենը»:

Բարդ պայքար կանխատեսվում C եւ H խմբերում: Դրանցից առաջինում ընդգրկված են ՊՍԺ-ն, «Նապոլին», «Լիվերպուլը» եւ «Ցրվենա Զվեզդան»: H խումբը գլխավորել է «Յուվենտուսը», որը վերջին տարիներին լինում է Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտների թվում: Այնտեղ են նաեւ «Մանչեստեր Յունայթեդը», «Վալենսիան» ու «Յանգ Բոյզը»:

Հեշտ չի լինի նաեւ B խմբի մասնակիցների համար: Այստեղ 1/8 եզրափակչի 2 ուղեգրերի համար կպայքարեն «Բարսելոնան», «Թոթենհեմը», ՊՍՎ-ն եւ «Ինտերը»:

Վիճակահանության արդյունքում ձեւավորվել են հետեւալ խմբերը.

A - «Ատլետիկո», «Բորուսիա Դորտմունդ», «Մոնակո», «Բրյուգե»

B – «Բարսելոնա», «Թոթենհեմ», ՊՍՎ, «Ինտեր»

C – ՊՍԺ, «Նապոլի», «Լիվերպուլ», «Ցրվենա Զվեզդա»

D – «Լոկոմոտիվ Մոսկվա», «Պորտու», «Շալկե», «Գալաթասարայ»

E – «Բավարիա», «Բենֆիկա», «Այաքս», ԱԷԿ

F – «Մանչեստեր Սիթի», «Շախտյոր Դոնեցկ», «Լիոն», «Հոֆենհայմ»

G – «Ռեալ Մադրիդ», «Ռոմա», Մոսկվայի ԲԿՄԱ, «Պլզեն»

H – «Յուվենտուս», «Մանչեստեր Յունայթեդ», «Վալենսիա», «Յանգ Բոյզ»

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերի 18-ից:

Տպել
892 դիտում

Վրաստանում փորձում են ընտրողներին կաշառել պարտքերի զրոյացմա՞մբ

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից