Կրթություն ստանալու համար այլեւս լավ «թիկունք» ունենալ պետք չէ. վարչապետը՝ աշակերտներին

Այսօր վարչապետի նստավայրում տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու 2018» եւ «Մեղու 2017» մրցույթների մասնակիցների պարգեւատրման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեխաներին հանձնեց մեդալներ եւ հավաստագրեր: Այնուհետ վարչապետը ողջույնի խոսքով դիմեց աշակերտներին:

«Սիրելի աշակերտներ, շրջանավարտներ, այսօրվա իրադարձությունը կարեւոր է, որովհետեւ բնության մեջ չկա ավելի կարեւոր բան, քան կրթությունն է: Ինչ-որ տեսնում եք, այդ ամենը կապված է կրթության հետ: Կրթության արդյունքում է, որ մարդ կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, բարձրախոս, թռչել տիեզերք: Կրթության արդյունքում է, որ մարդ իմացավ, որ ուրիշի իրավունքները հարգելն ամենակարեւոր բանն է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում կրթություն ստանալու համար անհրաժեշտ է եղել ունենալ լավ հմտություններ, որոնք կապ չեն ունեցել կրթության հետ, մասնավորապես, լավ ծանոթ եւ լավ թիկունք: Փաշինյանը բացառեց, որ նման երեւույթներ նոր Հայաստանում էլ կլինեն:

«Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս արձանագրենք, որ իր հաջողությունը կապված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակվում իր համար: Կրթությունը 21-րդ դարի մարդու ամենօրյա զբաղմունքն է: Յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր պոտենցիալը, եթե հաջորդ ամեն օրը ավելի ինտելեկտուալ չէ, քան նախորդ օրը»,- ասաց վարչապետը:

Տպել
1842 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան