ՀԾԿՀ-ից նշում են, որ ի տարբերություն ոստիկանության, իրենք փաստերով են պատասխանել

Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ ևս 7 պաշտոնատար անձի կաշառել է, որպեսզի նրանք հաստատեն ջրի սակագինը բարձրացնելու ընկերության հայտը։

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով, այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից:

Ի պատասխան այս հայտարարության՝ ՀԾԿՀ-ն հայտարարություն տարածեց, որ այս մեղադրանքները անհիմն են: «Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական եւ օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «փաստերի» ներկայացումից: Այսպես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման եւ վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ եւ չեն ենթադրում որեւէ հայեցողություն»,- նշված էր ընկերության պատասխանի մեջ:

Այս հարցին երեկ անդրադարձավ նաեւ Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, ով նշեց, որ ոստիկանության մեղադրանքները զրպարտող են, շինծու եւ կեղծ:

Ինչ վերաբերում է ՀՀ ՀԾԿՀ անդամներին Ֆրանսիա տանելու մեղադրանքին, Կրիստիան Լըֆեն այդ շրջագայությունն անվանեց գործնական այց՝ ասելով, որ այն կազմակերպվել է թափանցիկ ու բաց. «ՀԾԿՀ նախագահը ժամանակին «Վեոլիա» ընկերության նախագահի կողմից ստացավ պաշտոնական հրավեր, որ այցելի Ֆրանսիա: Այդ այցի ծրագիրը շատ հագեցած էր, որի նպատակն էր բացառապես մասնագիտական փորձի փոխանակում՝ տեխնիկական, իրավաբանական ոլորտին վերաբերող»: Նա վստահեցրեց՝ «սակագնի հարց այդ առաքելության ներքո երբեք չի արծարծվել: Սակագինը ֆիքսված է միջպետական վարձակալության պայմանագրով ու հաշվարկվում է թափանցիկ մեխանիզմներով: ՀԾԿՀ-ն պարզապես ստուգում է հաշվարկները եւ հաշվարկի մեջ օգտագործված բազիսային տվյալները: ՀԾԿՀ-ն չունի իրավասություն անդրադարձ կատարել բազիսային սակագնի վրա, որը ֆիքսված է պայմանագրով»: Կրիստիան Լըֆեն չբացառեց նաեւ, որ հնարավոր է ընկերությունը հեռանա Հայաստանից եւ դիմի միջազգային դատարան՝ բարոյական ու իրավական վնասի փոխհատուցման պահանջով, ինչի արդյունքում հայկական կողմը միջազգային ասպարեզում անվստահելի գործընկերոջ տպավորություն կթողնի:

ՀԺ-ն «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունից հետո զրուցեց նաեւ ՀԾԿՀ-ի իրավաբանական եւ լիցենզավորման բաժնի պետ Սեդա Շահինյանի հետ:

«Հանձնաժողովը այդ մասով իր պաշտոնական դիրքորոշումը արդեն հայտնել է այդ հարցի կապակցությամբ: Բնականաբար, Վեոլիա ջրի հայտարարությամբ հաստատվել է նաեւ մեր հաղորդագրությամբ ներկայացված փաստարկները: Այսինքն, ակներեւ է, որ այս ամեն ինչը որոշակիորեն աբսուրդի դաշտից է, սպասենք իրադարձությունների հետագա ընթացքին»,- նշեց Շահինյանը:

Հարցին, թե ամեն դեպքում Ֆրանսիա այցելությունը, որպես կաշառք չի՞ եղել, Շահինյանը պատասխանեց. «Մեր հաղորդագրության մեջ հստակ նշված են ամբողջ պատճառները, մոտիվը եւ այլն: Ի տարբերություն ոստիկանության հաղորդագրության, մեր հաղորդագրության մեջ փաստերով ներկայացված է կից փաստաթղթերով»:

Հարցին, թե ո՞րն է ոստիկանության մոտիվացիան՝ բացահայտել մի բան, որը գոյություն չունի ըստ ՀԾԿՀ-ի եւ «Վեոլիա ջուր» ընկերության, Շահինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ»:

Հիշեցնենք, որ ընկերությունը գործուղման վերաբերյալ նշել էր. «Տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ եւ նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում): Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի եւ վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետեւողական կատարելագործմանը»:

Տպել
2904 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն